Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան

Թուրքական «Gever turizm» տուրիստական գործակալությունը տուրեր է կազմակերպում Հարավային Կովկասի երկրներ՝ Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան, ինչպես նաև Իրան և Իրաք։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գործակալությունը գտնվում է Վանում, բայց մեկնումներն իրականացվում են ոչ միայն Վանից, այլ նաև Մուրադիեից, Չալդըրանից, Դողուբայազեթից, Իգդիրից և Կարսից։

«Instagram»-յան էջում պարբերաբար գովազդային արշավ է իրականացվում դեպի Հայաստան 4-օրյա զբոսաշրջային այցի մասին։ Գործակալությունը ավտոբուսով տուրեր կազմակերպում՝ այցելելով Երևան, Գյումրի, Էջմիածին, Տաթևի վանական համալիր, Գառնի, Գեղարդ, քարերի սիմֆոնիա և Սևանա լիճ։

Տեղեկատվության մեջ նշվում է, որ վերոնշյալ երթուղով զբոսաշրջային այցն արժի 15.000 թուրքական լիրա (շուրջ 115.000 դրամ)։ Արժեքը ներառում է հարմարավետ միկրոավտոբուս, հյուրանոց և զբոսավարի (գիդ) ծառայություն։

Սոցիալական ցանցերում պարբերաբար տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակվում Հայաստան կատարված այցերից, որտեղ զբոսաշրջիկները կիսվում են իրենց տպավարություններով։ Շեշտվում է, որ Հայաստանում պատմությունը, մշակույթը և բնությունը միահյուսված են իրար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31