Բաժիններ՝

Ռուսական ավիացիան այս տարի համալրվել է ավելի քան 100 նոր ուղղաթիռով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը 2013 թվականին համալրվել են տարբեր տիպի ավելի քան 100 նոր ուղղաթիռով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարևը:

Վերջինս մանրամասնել է, որ այդ ուղղաթիռներից 14-ը կազմել են Ка-52 հարվածային ուղղաթիռները, որոնց մատակարարման ծավալն այս տարի իրականացվել է ամբողջովին, իսկ 2014 թվականին պահպանվելու են դրա տեմպերը: Ռուսական ավիացիան համալրվել է նաև Ми-28Н հարվածային, Ми-35 և Ми-8АМТШ ռազմափոխադրման, ինչպես նաև Ми-26 ծանր տրանսպորտային ուղղաթիռներով:

Նշվում է, որ ավիացիոն տեխնիկայի մատակարարումն իրականացվում է 2011-2020 թվականներին սպառազինման գործող ծրագրի շրջանակներում: Այդ փաստաթղթով նախատեսվում է հաշվետու ժամանակահատվածում զինվորականներին հանձնել ավելի քան 1500 նոր ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև մեծապես արդիականացնել արդեն իսկ առկա ավիացիոն տեխնիկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031