Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին

Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածի կենտրոնական մասում՝ Դեյր էլ-Բալահում, բնակելի տանը հասցված ավիահարվածի հետևանքով սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թևի հրամանատարներից մեկը։

Ինչպես տեղեկացրել է ՑԱԽԱԼ-ը սոցցանցերում, զոհվածը Շարիֆ ալ-Հասնայաթն է, որին իսրայելցի զինվորականներն անվանել են Դեյր էլ-Բալահի գումարտակի վաշտի հրամանատար։

Իսրայելի բանակի պնդմամբ՝ ալ-Հասնայաթը «անմիջական սպառնալիք» էր ներկայացնում Իսրայելի համար, ինչպես նաև ղեկավարում էր ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները։

Հարվածի այլ մանրամասներ և խաղաղ բնակչության շրջանում հնարավոր զոհերի մասին տեղեկություններ ՑԱԽԱԼ-ը չի հայտնել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31