Սանկտ Պետերբուրգում խոշոր հրդեհ է բռնկվել․ այրվում է 82 հազար քմ տարածքով լոգիստիկ կենտրոն
Սանկտ Պետերբուրգում հրդեհ է բռնկվել լոգիստիկ կենտրոնում․ կրակի տարածքը հասել է 82 հազար քմ-ի
Սանկտ Պետերբուրգի Կոլպինո շրջանում գտնվող լոգիստիկ կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ հրդեհի տարածքը հասել է 82 հազար քառակուսի մետրի։
Հրդեհին բարդության չորրորդ աստիճան է սահմանվել։ Հրդեհաշիջման աշխատանքները դժվարացնում են ուժեղ քամին և ջրամատակարարման անբավարարությունը։
ԱԻՆ-ից հայտնել են, որ պահեստում տարբեր նշանակության ապրանքներ և արտադրանքներ են գտնվում։
Նախնական տվյալներով՝ տուժածների մասին տեղեկություններ չկան։ ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է պահեստի ներսում, իսկ դրա պատճառները դեռևս չեն պարզվել։

