«Հայաստանի իշխանությունները, ԱԺ խմբակցությունները, բացի մի քանի պատգամավորներից, վաղուց բոլորը ՀՀ իշխանության ձևավորման գործընթացը հանձնել են Մոսկվային: Դա Մոսկվան է որոշելու: Եվ բոլոր այս գործողությունները, որ անում են, ըստ էության ուղղված են սրան` Մոսկվային ասում են` Սերժ Սարգսյանին հանի, մեզ նշանակի: Նրանք ընդունել են, որ Մոսկվան Հայաստանում պետք է ձևավորի իշխանություն: Նրանք շատ լավ գիտեն, որ եթե այսպես շարունակվի, խորհրդարանի կազմն է ձևավորելու Մոսկվան»:
Օրինագիծը դրվել է քվեարկության և առաջին ընթերցման ժամանակ ընդունվել է ձայների մեծամասնությամբ:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երեկ երեկոյան նախագահական նստավայրում հանդիպել է վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:
Բացի այդ, եղանակային ծանր պայմանների պատճառով հետաձգվել է 4000 ավիաչվերթ:
«Ես Փարիզում բնակվող հայ եմ: Այդպես էի պատասխանում այդ հարցին, երբ տասը տարեկան էի»:
«Սենսացիոն» հրապարակումը «Ամերիկայի առաջին զույգի» տարաձայնությունների մասին հայտնվել էր «Nation» ամսագրում եւ արտատպվել ու տարածվել մի շարք այլ լրատվամիջոցների կողմից:
Թեեւ արագ սննդի ռեստորաններում մատուցվող ուտելիքը շատ հարմար է եւ խնայողական, սակայն այն բարձր կալորիականություն, մեծ քանակությամբ աղ, շաքար եւ ճարպ է պարունակում:
«Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն այսօր բացեց իր գլխավոր հավաքատեղին, որին ներկա էին կառույցի հարյուրավոր անդամներ:
Հարցին, թե հաշտվել է արդյոք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, նա կարճ պատասխանեց՝ «իհարկե, շատ նորմալ հարաբերություններ են»։ Իսկ թե իրականում ինչ բնույթի միջադեպ է եղել նրանց մեջ, ԱԱԽ քրատուղարն ասել է, որ «ոչ մի ծեծկռտուք չի եղել,եղել է խոսակցություն, անցել, գնացել է, նորմալ, առողջ, գործընկերային հարաբերություններ են»։
Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող Հ. Խաչատրյանն առաջին ատյանի դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 2 տարվա ազատազրկման: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նպաստել է Ք. Ս.-ի՝ պոռնկությամբ զբաղվելուն, իր բնակարանը պարբերաբար տրամադրել է վերջինիս` վարձատրության դիմաց տարբեր տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունենալու համար: […]
Վարկանիշի առաջին հորիզանականում հայտնվել է Էմմա Սթոունը՝ սարդ-մարդու մասին պատմող նոր ֆիլմի աստղը։ Իր համար ներդրված յուրաքանչյուր դոլարի դիմաց դերասանուհին ապահովում է դրա 80-ապատիկը։
Պուտինն իսկական էքսրտեմալ է։ Նա հարյուրավոր կիլոմետրեր է անցել Խաբարովսկ-Չիտա մայրուղով՝ ճանապարհի որակն ու «Лада-Калина» մեքենայի նոր մոդելը փորձարկելու համար։ Իսկ որքան զարմացան լրագրողները, երբ ՌԴ նախագահին տեսան Harley Davidson մոտոցիկլետի վրա։ Պուտինը Սևաստոպոլում տեղի ունեցած XIV բայք-շոուի լիիրավ մասնակից էր և գլխավորում էր բայքերների շքերթը։
Մեր ջրերը հիմնականում աղբյուրի, ստորգետնյա ջրեր են և մակերևութային մաքուր ջրեր են, և ուրիշ շատ խնդիրներ չունեն: Հայաստանում հիմնականում ջրերը մաքրելիս վարակազերծում ենք կատարում խողովակներից կամ մանրէներից. մեր ջրերը մաքուր են, ուրիշ բան, որ արտասահմանյան շատ վայրերում, օրինակ` գետերից են վերցնում ջրերը, որոնց համար անպայմանորեն պետք է ունենան մաքրման կայաններ, որոնք շատ թանկ հաճույք են»:
Իմ երեք մանկահասակ երեխաների՝ Հայաստանի ապագա երեք զինվորների կյանքի հետագա բարօրության համար ինձ անհրաժեշտ է բուժում և շուտափույթ ապաքինում, քանի որ կինս հնարավորություն չունի աշխատելու /փոքր տղաս հինգ ամսական է/, իսկ մենք ապրում ենք վարձով և բացի իմ աշխատավարձից մեր ընտանիքն այլ եկամուտ չի ունեցել, ներկայումս էլ գոյատևում ենք հաշմանդամության 44.800 դրամ թոշակով: Ես հնարավորություն չունեմ անձնական միջոցներով բուժումս արտերկրում կազմակերպելու համար, ուստի հայցում եմ Ձեր հնարավոր աջակցությունը՝ առողջությանս հետագա վերականգնումը արտասահմանում, մասնավորապես Գերմանիայում իրականացնելու հարցում:
Երեկ ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները կրկին նիստ են գումարել և որոշել` հանձնաժողովի ՀՀԿ-ական և ՕԵԿ-ական պատգամավորներին ևս մեկ անգամ իրազեկել այսօրվա արտահերթ նիստի մասին: Թեև նրանք պատշաճ կարգով իրազեկված են եղել, այնուամենայնիվ, ընդդիմադիր պատգամավորները զանգահարել են Տաճատ Վարդապետյանին ու Սուքիաս Ավետիսյանին, ասել, որ ԱԺ-ում Հաշվիչ հանձնաժողովի նիստ է գումարվելու: Մեզ հայտնի դարձավ, որ հեռախոսազրույցի ընթացքում ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանն ասել է, որ հիվանդ է և դժվար թե կարողանա ներկայանալ նիստին:
Երբ նոր իշխանություն կձևավորվի, ապա այն անպայման պետք է ուսումնասիրի համաձայնագրի կնքման քրեական բաղադրիչը. պարտքի գոյացումը, ինչ սխեմաներ են օգտագործվել դրա կուտակման և հետագա մարման համար: Համոզված եմ, որ ի հայտ կգան բազմաթիվ քրեական մոտիվներ պարունակող փաստեր, կլինեն այսօրվա իշխանության ներկայացուցիչներ, ովքեր ցուցմունք կտան այն մասին, որ եղել է ուժի կիրառման սպառնալիք, եղել է կոռուպցիոն բաղադրիչ:
Մաքսային միությանն անդամակցելու խնդիրը դեռ շատ ջուր կտանի, այդպես հեշտ ու պարզ չի: Միությունն ինքը խնդիր ունի, ամենամեծ խնդիրն, այնուհանդերձ, ՀՀ-ՄՄ հարաբերություններն են՝ Մաքսային միությունն այդքան էլ Հայաստանի կարիքը չունի:
Մարմնավաճառներին հայտնաբերելու աշխատանքները` շարունակական:
Ինքնագովեստ չհնչի, բայց պետք է արձանագրել, որ Կոնգրեսի մուտքով պառլամենտ, մթնոլորտը փոխվել է, փոխվել է, թե խորհրդարանում, թե դրսում: Որևէ մեկը կարո՞ղ է վիճարկել. բոլորն այստեղ միայն դա են խոսում, անգամ պառլամենտի աշխատակազմն է ասում, որ ԱԺ-ն ՀԱԿ-ի մուտքով հեղափոխվել է: Նման կայուն փոփոխություն 98 թվականից սկսած չի եղել:
Ա. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակից, վճռաբեկ դատարանի դատավորի օգնական, վճռաբեկ դատարանում դատական գործի նյութերի ծանոթացման ընթացքում տեղեկացել է, որ վճարման հանձնարարագրով «Պրոմեթեյ Բանկ» ՍՊ ընկերության կողմից որպես վերաքննիչ բողոքի պետական տուրք փոխանցվել է 5.154.484 դրամ և նպատակադրվել է խաբեության միջոցով հափշտակել այդ գումարը:
Տեսաուղերձում Սնոուդենը հիշեցրել է, թե ինչպես է հայտնի գրող Ջորջ Օրվելը «նախազգուշացրել նման կարգի տեղեկատվության հավաքագրման մասին»:
Համառուսաստանյան մրցույթի արդյունքներով` Ռուսաստանի ամենաբարեկարգ քաղաք է ճանաչվել Կալուգան:
Անցյալ շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայոց ցեղասպանությանն առնչվող մի կարևոր որոշում կայացրեց Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը կազմակերպում է լրացուցիչ հեռավար կրթություն ծրագիրը, որը հնարավորություն կտա բոլոր ցանկացողներին`անվճար հեռավար կրթություն ստանալ մոտ 20 տարբեր ուղղություններով:
Երեկ՝ Գյումրու տնակային ավաններում, անապահով ընտանիքներին վառելափայտ և սնունդ տրամադրելու ժամանակ, վագոն-տնակներից մեկում վարձով բնակվող ընտանիքներից մեկի փոքրիկը, մեր հարցին ի պատասխան ասաց, որ իր նոր տարվա երազանքը տոնածառ ունենալն է:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած տարվա լավագույն մարզիկների մեծարման երեկոն:
Դեկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն:
Թուրքիայից բերված թմրամիջոցներ` կնոջ ուղեբեռում:
Հայաստանն իր համար ակնհայտ բացառություններ չի պահանջի Մաքսային միությունում` ՄՄ–ի մյուս անդամների հետ ընդհանուր սահմանների բացակայության պատճառով, կարծում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը։
Մեր օրերում, թվում է, խմելու ջուր բոլորը պետք է ունենան: Այնինչ ՀՀ-ում դեռեւս գյուղեր կան, որտեղ բնակիչների համար սեփական բակում կամ տանը խմելու ջուր ունենալը երազանք է: