
Հայտնի են դարձել Ռուսաստանի ամենաբարեկարգ քաղաքները

Համառուսաստանյան մրցույթի արդյունքներով` Ռուսաստանի ամենաբարեկարգ քաղաք է ճանաչվել Կալուգան: Երկրորդ հորիզոնականը կիսել են Չեբոկսարին եւ Տամբովը, երրորդ տեղը նույնպես զբաղեցնում են երկու քաղաք` Կեմերովոն եւ Վլադիմիրը:
Դափնեկիր քաղաքները կստանան նաեւ դրամական պարգեւներ, որոնց 90%-ը, ըստ մրցույթի պայմանների, պետք է ծախսվի քաղաքային տնտեսության բարելավման վրա: