«Հայգազարդ» ՓԲԸ-ին թույլատրվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզի Հաղթանակ գյուղից մինչև Բագրատաշեն գյուղն ընկած տարածքում գտնվող 1987թ. կառուցված միջին ճնշման 159 մմ տրամաչափի 3 հազար 585 գծամետր և 219 մմ տրամաչափի 4 հազար 300 գծամետր երկարությամբ ստորգետնյա գազատար խողովակներով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց:
Ամբողջ աշխարհը գիտի, որ Ռուսաստանն աշխատում է շանտաժի միջոցով, ինչի մասին անթաքույց հայտարարել են Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարները` ասելով, որ իրենց նկատմամբ սպառնալիքներ են կիրառվել: Միայն Հայաստանի ղեկավարներն են, որ դրա մասին չեն հայտարարել:
Ժամը 15:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ուղեձոր գյուղի վարչական տարածքում բախվել են իրանական համարանիշներով 2 բեռնատար:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1995 թ. ծնված Նարե Ն.-ն և հայտնել, որ քրոջ ծանոթուհին մեկ գիշեր իրենց տանը մնալով` գողացել է հեռախոս և հագուստներ:
Եթե մենք մեր մանդատները վայր դնենք՝ դա լրացվելու է մյուսների համամասնությունը: Այսինքն՝ դատարկ չեն մնալու, եթե մենք հրաժարվենք, այդ նույն տեղերը իրենց ձայների համամասնության համապատասխան ստանալու են, իսկ դա ո՞ւմ է ձեռնտու: Իհարկե, ՀՀԿ-ին ու ՕԵԿ-ին: Եվ չեմ բացառում, որ դրանից հետո ՕԵԿ-ն իրեն հայտարարի ընդդիմություն, դա չի բացառվում…
Գյումրիում 2013 թվականի ցրտահարության առաջին դեպքն է գրանցվել: Սայթաքելու հետևանքով ընկել և տևական ժամանակ փողոցում մնալուց ցրտահարվել է Անտառավան առաջին շենքի 45 բնակարանի բնակչուհին:
«Ես չեմ բացառում, որ այն անձինք, ովքեր կողմ էին արտահայտվում ՄՄ անդամակցությանը, կարող են իրենց կարծիքը փոխել: Նրանք, ովքեր պնդում էին, որ անվտանգության խնդիր ենք լուծում, հիմա հասկանում են, որ անվտանգությունը խախտվում է, ուստի ես չեմ բացառում, որ կարող են հրաժարվել իրենց կարծիքից»,- նկատեց Զարուհի Փոստանջյանը:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննության է առնվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է լրացում կատարել «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում և դրանով իսկ կանխել «միևնույն բիզնես նախագծի մի քանի վարկավորումը»:
Ղազախստանի նախագահը հատուկ կարծիք կցելով ՀՀ-ի ՄՄ-ի անդամակցության ուղղությամբ ճանապարհային քարտեզի փաստաթղթի տակ ստորագրելուց, հստակեցման առումով կարևոր քայլ արեց։ Այս խնդրի հստակեցումը խորհրդարանական լսումներին առաջինն արծարծեց ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, որն այնպես էլ պատասխան չստացաւ:
Շիրակ Կենտրոնի» ուսումնասիրություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ Գյումրու վագոն-տնակներում զգալի թիվ են կազմում միայնակ և հաշմանդամություն ունեցող տարեցները:
Ա. Փարսադանյանի խոսքով՝ վթարի հետևանքով պոչանքները լցվել են Նոր Աստղաբերդով հոսող գետը: Այդ համայնքում են գտնվում Կապանի ջրամատակարարման ակունքները: «Վթարի մանրամասների մասին չեմ կարող ասել, բայց ակնհայտ էր, որ գետով պոչանքներ էին հոսում»,- ասաց Ա. Փարսադանյանը:
Ռոսինին ճաշի էր մի տիկնոջ մոտ, որն ամեն ինչ մատուցում էր մեծ խնայողությամբ, և Ռոսինին սեղանից վեր է կենում քաղցած։ Տանտիրուհին սիրալիր դիմելով նրան` ասում է. – Խնդրում եմ ձեզ, կրկին համեցեք ինձ մոտ ճաշի։ – Մեծ հաճությամբ,- պատասխանում է Ռոսինին,- թեկուզ հենց հիմա։
Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ հայ ժողովրդի հանդեպ: Երջանիկ էի, որ կարողացա շրջել ամբողջ Հայաստանով: Ես երջանիկ էի` լինել Արցախում և Հայաստանում: Առաջինը, որ արեցի` ոտք դնելով այդ սուրբ հողում` եկեղեցի այցելելն էր և Աստծուց շնորհակալություն հայտնելը այդ հնարավորության համար:
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք բխում են «Լիցենզավորման մասին» օրենքում կատարված մի շարք փոփոխություններից և համապատասխանեցվել են այդ օրենքի դրույթներին:
«Հանրապետական կուսակցությունը միշտ իր այս ապականված երիտասարդների միջոցով խեղաթյուրում է նաև հասարակությունը»,- իր նախկին կուսակցության մասին ասաց Անի Զախարյանը:
Ես չեմ սիրում, երբ խոսում են իմ մասին: Սիրում եմ միայն աշխատել և գործ անել: Երբ տարիներ առաջ ինձ պարգևատրեցին Նանսենի շքանշանով, ես այդ պահին տանն էի և բնավ տեղյակ չէի այդ մասին: Ես շքանշանների չեմ սպասում, ես պարզապես աշխատում եմ:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունման արդյունքում հնարավորինս կկանխվեն ապահովագրական ընկերությունների, ապահովագրական գործակալների, փորձագետների, այլ մասնագետների կողմից տվյալ բնագավառում կիրառվող խաբեությունները, կեղծիքների խափանման միջոցով կպաշտպանվեն ապահովադիրների շահերը:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1994 թ. ծնված Քրիստինե Ա.-ն և հայտնել, որ իր ծանոթը գողացել է 70.000 դրամ:
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած «Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանն աջակցելու մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնց նպատակն է աջակցել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին` նշված թաղամասում կառուցվող բնակելի տների (բնակարանների) հատկացման և հատուցման կարգի մշակման հարցում` առաջարկելով որոշակի սկզբունքներ:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի թիվ 4 հասցեի մոտից, շորթում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Կարեն Խ.-ին:
«Էսպիսի բան ոչ մի պաշտպանության ընթացքում, պատմության մեջ ոչ մի անգամ չի եղել, որ գան…»,- նշեց ռեկտորը: Լրագրողների դիտարկմանը, թե պաշտպանողը քաղաքապետ է, Աթոյանն այսպես արձագանքեց. «Պարոն Մարգարյանը ձեզ համար է քաղաքապետ, մեզ համար նա շարքային քաղաքացի է: Էսպես շոու սարքե՞լ… գնացե՛ք: Դուք եք խախտել օրենքը»:
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանին 168.am-ը հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերվում հանձնաժողովի չորս անդամների կողմից նիստ հրավիրելուն, որտեղ իրեն պաշտոնանկ են արել և երեք կողմ և մեկ ձեռնպահ քվարկությամբ հանձնաժողովի նախագահ ընտրել ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանին:
Այդ մասին նշված է թերթի տրամադրության տակ հայտնված կառավարական պլան-գրաֆիկի պատճենահատված տարբերակում:
Մենք հանդիպում ենք ռուսների հետ, բացատրում, որ եթե իրար հետ եղբայր ենք, դուք մեծ եղբայր եք, մենք փոքր եղբայրն ենք, պիտի այդ հարաբերությունների մեջ մարդկային, նորմալ, բարեկամական ֆակտորը կարևորվի, չի կարող բարեկամությունը ստորացման ու նվաստացման հետ համատեղվել. դա հնարավոր չէ:
Ռուսաստանը հնարամտորեն օգտագործեց նաև Էդվարդ Սնոուդենին և ապացուցեց, որ ԱՄՆ-ն ունի բազմաթիվ ագրեսիվ մտադրություններ:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Ծղուկ գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1966 թ. ծնված Սպարտակ Ս.-ին և 1981 թ. ծնված Էդիկ Ս.-ին:
Ընդդիմադիր ուժերը հերթական անգամ ցույց տվեցին, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե նրանք երբևէ հասնեն իշխանության կամ խորհրդարանում մեծամասնություն ունենան: ԱԺ-ում ոչ իշխանական ուժերը մեծամասնություն ունեն միայն հաշվիչ հանձնաժողովում: Եվ այսօր նրանք հրավիրելով հաշվիչ հանձնաժողովի նիստ՝ ցույց տվեցին, թե ինչպես են իրենց դրսևորում, երբ հայտնվում են մեծամասնության մեջ:
Հիմնականում բարդություն չզգացի, որովհետև 8 տարի է՝ այս համակարգի մեջ եմ` տեղական ինքնակառավարման: Վերջին երկու տարին որպես Երևանի քաղաքապետ, վերջին չորս տարին որպես քաղաքապետի առաջին տեղակալ, երկու անգամ ընտրվել եմ թաղաքային համայնքի ղեկավար և, բնականաբար, սրանք այն հարցերն են, որոնք իմ առաօրյա աշխատանքն են: Իմ փորձը, որն այսքան տարի ձեռք եմ բերել, փորձեցի հանձնել թղթին:
ՀՀ կառավարությունը այսօր հաստատել է ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները, որոնք ընդգրկում են տեղեկատվական և տեխնոլոգիական բաղկացուցիչների պահպանումն ու ապահովումը
Այսօր առավոտյան մայրաքաղաք Կահիրեի շրջաններից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել է 4 մարդ: