
Բագրատ Ասատրյան. Դատապարտվա՞ծ ենք Ռուսաստանի ֆորպոստը լինելու

«Մաքսային միությանն անդամակցելու խնդիրը դեռ շատ ջուր կտանի, այդպես հեշտ ու պարզ չի: Միությունն ինքը խնդիր ունի, ամենամեծ խնդիրն, այնուհանդերձ, ՀՀ-ՄՄ հարաբերություններն են՝ Մաքսային միությունն այդքան էլ Հայաստանի կարիքը չունի»,- 168.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ, 1994-1998 թթ. ԿԲ նախագահ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանը:
Ըստ նրա՝ ՄՄ-Ուկրաինա զարգացումների հետ կապված ՀՀ-ի դերը մի պահ կարծես աճեց, սակայն պետք է իրատես լինել՝ ի՞նչ արեց Ռուսաստանը` Ուկրաինայի, ու ի՞նչ արեց` ՀՀ-ի համար. «Պուտինը եկավ, անգամ չբարեհաճեց երկրի ղեկավարի ձեռքը սեղմել, իր զինվորի մոտ գնաց, հայտարարվեց ինչ-որ պարտքի և դրա դիմաց «ՀայՌուսգազարդի» 20%-ը ռուսական կողմին հանձնելու մասին: Այսինքն` ՀՀ-ն, ավելի ճիշտ՝ այսօրվա իշխանությունը` ճիշտ այդքան արժեք ունի: Կամ իշխանությունների վերջին նվերը հայ ժողովրդին՝ գազի համաձայնագիրը և առավել ևս` դրա քննարկման եղանակը:
Ռուսաստանի ցանկացած մարզ գազի մատակարարումների առումով ավելի մեծ իրավունքներ ունի: Իսկ եթե վաղն ադրբեջանական ու թուրքական շուկաներն են բացվում, Իրանը դուրս է գալիս մեկուսացումից, ևայլն: Չե՞ն լինելու զարգացումներ, թե՞ դատապարտված ենք Ռուսաստանի ֆորպոստը լինելու և տարածաշրջանում ամենաթանկ, մեր հարևաններից 4-5 անգամ բարձր գներով գազ սպառելու»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում: