Բաժիններ՝

Սպիտակ տունը չի մեկնաբանում Բարաք եւ Միշել Օբամաների ամուսնալուծության մասին լուրերը

Սպիտակ տունը չի մեկնաբանում այն լուրերը, թե Բարաք Օբաման եւ նրա կինը` Միշելը իբր քննարկում են ամուսնալուծության հնրավորությունը եւ միասին են միայն հանուն դուստրերի: Սպիտակ տնից ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են, որ մտադիր չեն արձագանքել նմանատիպ հրապարակումներին, որոնք պարբերաբար հայտնվում են դեղին մամուլում:

«Սենսացիոն» հրապարակումը «Ամերիկայի առաջին զույգի» տարաձայնությունների մասին հայտնվել էր «Nation» ամսագրում եւ արտատպվել ու տարածվել մի շարք այլ լրատվամիջոցների կողմից: Ուշագրավ է, որ այդ տեղեկությունը հրապարակել է ոչ թե նյույորքյան «Nation» օրաթերթը, այլ պակիստանյան համանուն պարբերականը, որն էլ իր հերթին հղում է կատարել ամերիկյան «Natioanal Enquirer» տաբլոիդին:

Իսկ Օբամաների ընտանիքն այս օրերին տոնական հանգիստն է անցկացնում Հավայան կղզիներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս