Ոչ մի ծեծկռտուք չի եղել, եղել է խոսակցություն, անցել-գնացել է. Արթուր Բաղդասարյանը՝ իր եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների մասին
Վոլեյբոլի ֆեդերացիան շարունակում է իր բնականոն աշխատանքը, արդեն մի քանի նիստ է գումարել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանը։
«Վոլեյբոլը պետք է զարգացնենք։ Նման գործընթաց չկա»,- ասել է Արթուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀԱՕԿ-ի կողմից Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները չճանաչելուն եւ հետ կանչին։ Մեր հարցին, թե միջազգային կառույցներից այդ գործընթացի վերաբերյալ որեւէ գրություն ստացել են, ֆեդերացիայի նախագահն ասաց, որ միջազգային կառույցներից բազմաթիվ շնորհավորանքներ են ստացել։
Հարցին, թե հաշտվել է արդյոք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, նա կարճ պատասխանեց՝ «իհարկե, շատ նորմալ հարաբերություններ են»։ Իսկ թե իրականում ինչ բնույթի միջադեպ է եղել նրանց մեջ, ԱԱԽ քրատուղարն ասել է, որ «ոչ մի ծեծկռտուք չի եղել,եղել է խոսակցություն, անցել, գնացել է, նորմալ, առողջ, գործընկերային հարաբերություններ են»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: