
Էմմա Սթոունը և Միլա Կունիսը՝ 2013-ի ամենաշահութաբեր դերասանուհիներ

Էմմա Սթոունը և Միլա Կունիսը Forbes-ի կողմից ճանաչվել են 2013 թվականի ամենաշահութաբեր դերասանուհիներ։ Վարկանիշի առաջին հորիզանականում հայտնվել է Էմմա Սթոունը՝ սարդ-մարդու մասին պատմող նոր ֆիլմի աստղը։ Իր համար ներդրված յուրաքանչյուր դոլարի դիմաց դերասանուհին ապահովում է դրա 80-ապատիկը։
Բավականին շահութաբեր է եղել նաև Միլա Կունիսը։ Նրա մասնակցությամբ ֆիլմերը 68.7 անգամ ավելի շատ եկամուտ են ապահովել, քան իրեն վճարված հոնորարները։
Ուկրաինացի Կունիսին աննշան չափով զիջում է Ջենիֆեր Լոուրենսը։ Իր վրա ներդրված յուրաքանչյուր դոլարի դիմաց նա ապահովում է 68.6 դոլար։
Ամենաշահութաբեր դերասանների թվում տեղ են գտել նաև Նատալի Պորտմանը, Դենիել Քրեյգը, Ռասսել Քրոուն և ուրիշներ։