Ընդհանուր սահմանների բացակայության պատճառով Հայաստանն ակնհայտ բացառություններ չի պահանջի ՄՄ–ում. ՀՀԿ պատգամավոր
Հայաստանն իր համար ակնհայտ բացառություններ չի պահանջի Մաքսային միությունում` ՄՄ–ի մյուս անդամների հետ ընդհանուր սահմանների բացակայության պատճառով, կարծում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը։
«Հայաստանն ընդհանուր սահմաններ չունի ՄՄ–ի հետ և այդ առանձնահատկությունն իր համար որոշակի շահավետ պայմաններ է ենթադրում։ Սակայն մեզ համար այդ առանձնահատկությունը ներկայացվում է ընդհանուր միության ամրապնդման տեսքով, և մենք մեզ համար ակնհայտ բացառություններ չեն պահանջում»,– «Եվրասիական ընտրություն. Հայաստան–2013» թեմայով Մոսկվա–Երևան տեսակամուրջի ընթացքում հայտնեց նա։
Միաժամանակ «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում նա պարզաբանել է, որ նկատի ուներ այն բացառությունները, որոնք կբխեն միայն Հայաստանի շահերից, այլ ոչ ամբողջ միության։ Ըստ Դավթյանի, մասնավորապես կարող են քննարկվել մաքսային դրույքների հարցերը։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։
Ըստ ԱՌԿԱ-ի