
Վրաստանի նախագահի աշխատավարձը զգալիորեն կրճատվել է

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում որոշել են կրճատել նախագահի աշխատավարձը: Ավելի վաղ հայտարարված 9000 լարիի (1 դոլարը հավասար է 1.72 լարի) փոխարեն այն կկազմի 6900 լարի («մաքուր» աշխատավարձը կկազմի 5500 լարի): Այդ ուղղումը կատարվել է «Վրաստանի նախագահի աշխատանքի հատուցման մասին» օրենքում:
Դրա նախաձեռնողն ու զեկուցողը խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Սագանելիձեն է: Վերջինիս խոսքերով՝ Մարգվելաշվիլին կապնվել է իր հետ և համաձայնվել է ընդդիմության կարծիքի հետ, որ Գերագույն ու Սահմանադրական դատարանների նախագահների աշխատավարձը (7000 լարի) պետք է մի փոքր (100 լարի) բարձր լինի նախագահի աշխատավարձից, ինչպես որ ընդունված է ողջ քաղաքակիրթ աշխարհում:
Օրինագիծը դրվել է քվեարկության և առաջին ընթերցման ժամանակ ընդունվել է ձայների մեծամասնությամբ: