 
                        Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ԱՄՆ-ում ու Կանադայում զոհվել է մոտ 30 մարդ
 
                                    Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առատ ձյան ու ձնահյուսերի, սառցային անձրևների ու պտտահողմի հետևանքով ԱՄՆ-ում ու Կանադայում զոհվել է առնվազն 27 մարդ, որից 10-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին: ԱՄՆ-ի հյուսիսային նահանգներում ու Կանադայում եղանակային անբարենպաստ պայմաններ են տիրում հանգստյան օրերից:
Դրանք հանգեցրել են նրան, որ փակվել են մի շարք ավտոճանապարհներ, վնասվել են էլեկտրահաղորդագծեր, ինչի հետևանքով հոսանքազրկվել է ավելի քան կես միլիոն մարդ: Բացի այդ, եղանակային ծանր պայմանների պատճառով հետաձգվել է 4000 ավիաչվերթ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        