Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Լևենթ Գյումրուքչուն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 14-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 24.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի 73-77 կենտ համարների, Քաջազնունի 1-14 համարների, Զավարյան 40-ից բարձր, Վարդանանց 26/1, 28-32 զույգ և 109 համարների, Վրացյան 84, 84/1, 86 համարների, Չարենց 90-94 համարների, Ե.Քոչար 9-17, 21/1, 25, 27 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Նոյեմբերի 12-ին, ժամը 04.45-ի սահմաններում, «Մերսեդես Ե-280» մակնիշի ավտոմեքենան Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Չուզենալով որպես Եկեղեցու սպասավոր մտնել այդ գործընթացների մեջ, նպատակահարմար եմ համարել դիմել Վեհափառ Հայրապետին առժամապես եկեղեցական իմ գործունեությունը կասեցնելու համար, մինչև հարցի մեջ հստակություն կմտցվի:
Խոսքը գնում է մոտ 50.000 տոննա ուրանի պաշարների մասին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրեց, թե ինչպե՞ս է Կառավարությունը ԱԺ-ի թույլտվությամբ յուրացրել օրենսդիր իշխանությունը և թելադրում է ոչ միայն ընդունվող օրենքների բովանդակությունը, այլև հերթականությունը։
«2014 թվականի բյուջեի եկամուտների մասը քննարկելիս մենք կենտրոնանում ենք վարչարարության վրա, բայց հարցը ավելի խորքային է»,- այսօր ԱԺ-ում 2014 թ. պետական բյուջեի քննարման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներ է առաջարկում Ֆինանսների նախարարությունը, որպեսզի մի կողմից փորձի կրճատել ստվերը, մյուս կողմից՝ օժանդակի, որ վարչարարության բեռը բիզնեսի վրա ծանր չլինի:
Նոյեմբերի 9-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 06.20-ին Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ի հատվածում ամբողջությամբ այրվել է 1955 թ. ծնված Գրիշա Ս.-ին պատկանող «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ տեղի կունենա հանդիպում երկու պետությունների նախագահների միջև: Վարչապետն ասաց, թե այս պահի դրությամբ որևիցե նոր տեղեկատվություն, որը լավատեսություն է ներշնչում, չկա:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին խնդրեց անդրադառնալ նոր ՀԴՄ-ների գնման հետ կապված «անհասկանալի վիճակին»:
Ընտրվելու դեպքում Մինյոնը մտադիր է զարգացնել ԵԽ-ի ու միջազգային այլ կառույցների շփումները:
Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը խմբակցության անունից նամակ է հղել Քաղաքաշինություն և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թոքմաջյանին:
Մոհամմեդ Մուրսին այսօր հայտարարել է, որ իրեն ձերբակալած զինվորականները գործել են ապօրինաբար՝ ընդգծելով, որ իրեն առևանգել են:
Նոյեմբերի 12-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների և Հրազդանի բաժնի ծառայողները Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկից հայտնաբերել և բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1990 թ. ծնված Ահմադ Աբուբաքերին:
2004 թվականից Շվեդիայում ամեն տարի 1 տոկոսով կրճատվում է բանտարկյալների քանակը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեկ «Դատապարտյալների հիվանդանոցում» հանդիպել է դերասան Վարդան Պետրոսյանի հետ: Նա վստահեցնում է, որ այն պայմանները, որում գտնվում է Վարդան Պետրոսյանը՝ «չասենք՝ ոչնչով չի զիջում, բայց այնտեղ բոլոր բավարար, անհրաժեշտ պայմանները կան. իր առողջությանը հետևելու և բուժումները ստանալու համար»:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը վերաքննիչ քրեական դատարանին դատավարական խախտման հիմքով բողոքարկել է Վ. Պետրոսյանին 2 ամսով կալանավորելու դատարանի որոշումը:
Նոյեմբերի 12-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ:
Նախկին վարչապետի կարծիքով՝ իրականում ծրագրային բյուջետավորում չկա և դա պարզապես բլեֆ է:
«Շանթն ասում է միայն նրան, ում վստահում է: Ինքը այն գործիչն է, որը խիստ վերապահումներով է մոտենում որոշակի մարդկանց եւ ինստիտուտների եւ դրանով է պայմանավորված նրա այդ վարքագիծը»:
Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ Հայաստանում շատ մարդիկ կան, ովքեր կցանկանային իրենք լինել Շանթի տեղում: Նրա արարքը ճիչ է՝ ուղղված հասարակությանը, որ՝ «Մարդի՛կ, ուշքի՛ եկեք»: Այլևս չենք կարող ճնշման տակ ապրել: Շնչահեղձ ենք լինում»,- ասաց ազգագրագետը՝ ավելացնելով, որ Շ. Հարությունյանի քայլը հոգեկան պոռթկում էր:
«Հայտնի Բժեզինսկին իր տեսություններում նշել է, որ աշխարհն այլևս չի կարող այսպես գոյատևել. քաղաքացին ուզում է մասնակից դառնալ աշխարհի կառավարմանը, նա այլևս չի հանդուրժում, որ ինքը գործընթացներից դուրս է: Այս հիմքից ելնելով`մենք պիտի նախ վերականգնենք սահմանադրական այն թեզը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 2013թ. նոյեմբերի 13-ին, ընդունել է Էջմիածին քաղաքի բնակիչ Աշոտ Խուդոյանին, ով բողոքի նստացույց էր անցկացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրի դիմաց:
Անկարայում տեղի է ունեցել Թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի երրորդ նիստը:
Մամուլում տեղեկություններ կան, որ «Սիքյուրիթի Դրիմ» ընկերությունը, որը արագաչափեր, տեսախցիկներ է դնում, որը, համաձայն մամուլի հրապարակումների, պատկանում է Սերժ Սարգսյաի եղբորը կամ ընտանիքին, 4.2 մլդ դրամի հասույթ է ապահովում:
Դրանով իսկ օրինագիծն առաջարկում է խստացնել Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը՝ սահմանափակելով օտար երկրների քաղաքացիների մուտքը երկիրը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր ընդունել է պաշտոնական այցով երկրում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
ՀՀ արդադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը, թե իրեն չեն թույլատրել մուտք գործել «Նուբարաշեն» ՔԿՀ և տեսակցել նոյեմբերի 5-ի հեղափոխության փորձ կատարած Շանթ Հարությունյանին և մյուսներին, նշեց, թե տվյալ դեպքը բացառություն է եղել.
Նախագահն ընդգծել է, որ կան բազմաթիվ ուժեր, որոնք ձգտում են Լեհաստանը ներկայացնել որպես ռուսատյաց պետություն:
ՀՀ Կենտրոնական բանկը փոքր–ինչ ուշացավ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու հարցում, կարծում է «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը