Բաժիններ՝

Ռուսաստանում առաջարկել են 25 տարով արգելել դատվածություն ունեցող ներգաղթյալների մուտքը երկիր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս պատգամավոր Միխայիլ Սերդյուկը Պետդումայի դիտարկմանն է ներկայացրել դատվածություն ունեցող ներգաղթյալների համար Ռուսաստան մուտք գործելը 25 տարով արգելելու մասին օրինագիծը:

Առաջարկվում է տվյալ արգելքը տարածել այն օտարազգիների վրա, որոնք քրեական պատասխանատվության են ենթարկվել ցանկացած այլ երկրի տարածքում: Ներկա դրությամբ մուտքի արգելք է սահմանված Ռուսաստանի տարածքում հանցանքներ կատարելու դեպքում:

Դրանով իսկ օրինագիծն առաջարկում է խստացնել Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը՝ սահմանափակելով օտար երկրների քաղաքացիների մուտքը երկիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930