ՀՀ Կենտրոնական բանկը փոքր–ինչ ուշացավ. Տիգրան Ջրբաշյան
ՀՀ Կենտրոնական բանկը փոքր–ինչ ուշացավ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու հարցում, կարծում է «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։ Այս մասին գրում է ԱՌԿԱ-ն։
2013թ.–ի նոյեմբերի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.0%։
«Տոկոսադրույքը պետք էր նվազեցնել դեռ ընթացիկ տարվա մայիս–հունիս ամիսներին։ Առավել տրամաբանական կլիներ նվազեցնել (տոկոսադրույքը) այն ժամանակ, և դա կնպաստեր, որ տնտեսության աճի տեմպերն այդքան չնվազեին, ինչպես հիմա»,– չորեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնել է Ջրբաշյանը։
Միաժամանակ Ջրբաշյանը նշել է, որ այն ժամանակ վերաֆինանսավորման դրույքը չբարձրացնելու վերաբերյալ ԿԲ որոշումը պայմանավորված էր զգուշավորությամբ` դրսից, մասնավորապես Եվրոպայից և Ռուսաստանից եկող գնաճային ազդեցության ֆոնին։
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2013թ.–ի հունվար–սեպտեմբեր ամիսներին աճել է 3,2 տոկոսով` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում