Ժան Կլոդ Մինյոնը մտադիր է դառնալ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ ղեկավար Ժան Կլոդ Մինյոնը մտադիր է հավակնել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնին: Այս մասին Մոսկվայում հայտարարել է հենց ինքը՝ Մինյոնը:
Վերջինս ընդգծել է, որ հանդիսանում է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի թեկնածու, եթե իհարկե Ֆրանսիան աջակցի իրեն: Ընտրվելու դեպքում Մինյոնը մտադիր է զարգացնել ԵԽ-ի ու միջազգային այլ կառույցների շփումները. «Այդ կազմակերպությունը պետք է ստանա ավելի մեծ քաղաքական կշիռ, ավելի լայն աշխատի ՄԱԿ-ի ու ԵՄ-ի, ինչպես նաև տարածաշրջանային միավորումների հետ»:
ԵԽ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուները հայտնի կդառնան մինչև 2014 թվականի հունվարի 1-ը: Դրանց դիտարկմամբ զբաղվելու է Արտգործնախարարների հանձնաժողովը: ԵԽ-ի ղեկավարին ԵԽԽՎ պատգամավորներն ընտրում են քառամյա ժամկետով:
ԵԽ-ի գործող նախագահ Թյորբոռն Յագլանդը ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է վերստին առաջադրել իր թեկնածությունը՝ զբաղեցրած պաշտոնի համար: