Հրայր Թովմասյանը՝ Վարդան Պետրոսյանի մասին. Ես իրեն ասել եմ, որ ինձ համար այս պահին կարևորը իր առողջությունն է
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեկ «Դատապարտյալների հիվանդանոցում» հանդիպել է դերասան Վարդան Պետրոսյանի հետ: Նա վստահեցնում է, որ այն պայմանները, որում գտնվում է Վարդան Պետրոսյանը՝ «չասենք՝ ոչնչով չի զիջում, բայց այնտեղ բոլոր բավարար, անհրաժեշտ պայմանները կան. իր առողջությանը հետևելու և բուժումները ստանալու համար»:
«Ես իրեն ասել եմ, որ ինձ համար այս պահին կարևորը իր առողջությունն է, համապատասխան հանձնարարություններ ստացել են տվյալ ՔԿՀ բժիշկները և ցանկացած դեպքում, եթե անհրաժեշտ կլինի, քաղաքացիական հիվանդանոցի բժիշկների, իրեն բուժող, վիրահատող բժիշկների ներկայությունը, ապա նրանք անարգել, ցանկացած պահի հասու կլինեն Վարդան Պետրոսյանին»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Նախարարը հավաստիացրեց, որ իր համար կարևոր է, որպեսզի ՔԿՀ-ում գտնվելով Վարդան Պետրոսյանի հետ ոչինչ չպատահի, առողջությունը չվատանա: