
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է նստացույցի դիմած քաղաքացուն (լուսանկարներ)

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 2013թ. նոյեմբերի 13-ին, ընդունել է Էջմիածին քաղաքի բնակիչ Աշոտ Խուդոյանին, ով բողոքի նստացույց էր անցկացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրի դիմաց:
Աշոտ Խուդոյանը, ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել իր բողոքը, ըստ որի, կեղծվել է պապական կտակը:
Ա. Խուդոյանը դրա համար մեղադրում է ինչպես իր հարազատներին, այնպես էլ՝ պատկան մարմիններին: Աշոտ Խուդոյանի բողոքի հիման վրա, 2013թ. մարտի 11-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի` փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով:
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է վերադաս դատախազին պատշաճ ուսումնասիրել քաղաքացու բողոքում նշված հանգամանքներն ու այդ ուղղությամբ իրականացնել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, նախաքննության ընթացքի վերաբերյալ զեկուցել:
Գևորգ Կոստանյանը վստահեցրել է, որ քրեական գործով, օրենքով դատախազությանը վերապահված լիազորությունների շրջանակներում, կարվի հնարավորը` պարզելու բողոքում նշված հանգամանքերի իրական վիճակը, մեղավոր անձանց շրջանակը և լուծելու նրանց պատասխանատվության հարցը: