
Լեհաստանի նախագահը ներողություն է խնդրել Ռուսաստանից

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ներողություն է խնդրել Ռուսաստանից՝ նոյեմբերի 11-ին Վարշավայում անցկացված «Անկախության երթի» ժամանակ ռուսական դեսպանատան վրա կատարված հարձակման համար:
Լեհաստանի նախագահը համապատասխան հայտարարությունն արել է ZET ռադիոկայանի եթերում: Նա «բացարձակ սկանդալ» է որակել Վարշավայում Ռուսաստանի դեսպանատան մոտ կատարված դեպքերը, ինչը չի կարելի արդարացնել ոչ մի կերպ:
Նախագահն ընդգծել է, որ կան բազմաթիվ ուժեր, որոնք ձգտում են Լեհաստանը ներկայացնել որպես ռուսատյաց պետություն: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ը Լեհաստանից պահանջել էր ներողություն խնդրել իր դեսպանատան վրա կատարված հարձակման համար, ինչպես նաև փոխհատուցել կրած վնասը: