Լեռնային Ղարաբաղի հարցը նաև մեր խնդիրն է. Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր ընդունել է պաշտոնական այցով երկրում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Հանդիպումն անցկացվել է տետ-ա-տետ ձևաչափով, ինչից հետո պետք է տեղի ունենա Թուրք-ադրբեջանական համագործակցության բարձր խորհրդի երրորդ նիստը:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային հարցեր, այդ թվում նաև «Անդրանատոլիական գազատարի» (TANAP) նախագծի իրագործումը: Ալիևն Էրդողանին շնորհավորել է «Մարմարա» երկաթուղային թունելի նախագծի իրագործման կապակցությամբ: Բացի այդ, քննարկվել է երկկողմ ներդրումների հարցը և Ադրբեջանի կողմից Թուրքիայի նկատմամբ միակողմանիորեն գործող վիզային ռեժիմի վերացման հարցը:

Էրդողանն ու Ալիևն անդրադարձել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Էրդողանը հայտարարել է, որ դա որչափ Ադրբեջանի, այնքան էլ իրենց խնդիրն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930