Թուրքիան ՆԱՏՕ-ին խնդրել է մեկ տարով երկարաձգել Patriot համակարգերի մնալու ժամկետը

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն նամակով դիմել է ՆԱՏՕ-ին՝ խնդրելով մեկ տարով երկարաձգել երկրի տարածքում ամերիկյան Patriot զենիթա-հրթիռային համալիրների մնալու ժամկետը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Լևենթ Գյումրուքչուն:

Վերջինիս խոսքերով՝ նախորդ տարվանից որևէ փոփոխություն չի կատարվել Սիրիայի հետ սահմանին, հետևաբար Patriot համակարգերը պետք է մնան իրենց տեղում, քանի դեռ կա այդպիսի անհրաժեշտություն: Ակնկալվում է, որ խնդիրներ չեն ծագի Patriot -ների ժամկետի երկարաձգման հարցում:

Patriot համակարգերը տեղակայված են Գազիանթեփում, Քահրամանմարաշում ու Ադանայում: Այդ համակարգերը Թուրքիա են հասցվել 2012 թվականի դեկտեմբերին և ծավալվել են 1 տարի ժամկետով: Patriot-ի երկուական մարտկոց Թուրքիային տրամադրել էին ԱՄՆ-ը, Գերմանիան և Նիդերլանդները:

Տեսանյութեր

Լրահոս