Բաժիններ՝

Հայր Հակոբ քահանա. Վեհափառը հրահանգեց դիմել իրավապահ մարմիններին

Էջմիածնի միաբան Հայր Հակոբ քահանան Henaran.am-ի հետ զրույցում ասել է, որ իր անվան շուրջ պտտվող սկանդալի մասին տեղյակ է պահել անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

«Ես կտարածեմ պաշտոնական հաղորդագրություն, բայց ասեմ, որ Վեհափառը հրահանգեց՝ դիմելու իրավապահ մարմիններին: Ես արդեն խոսել եմ փաստաբաններիս հետ, նրանք զբաղվում են այդ գործով»,- ասել է նա:

Ավելի ուշ Հայր Հակոբը նաև հայտարարություն տարածեց, որում ասված էր.

«Ինչպես տեղյակ եք վերջին շրջանին ակամա հայտնվեցի որոշ տհաճ քննարկումների կենտրոնում, որոնք բացարձակապես սուտ են, նենգամիտ հերյուրանք ու չեն համապատասխանում իրականությանը և խաթարում են իմ, ընտանիքիս ու հարազատներիս անդորրն ու կյանքի բնականոն ընթացքը:

Նկատի ունենալով, որ այդ ամենին վերջ դնելըն հնարավոր է միայն դատական կարգով` դիմելու եմ դատական գորընթացների, օրենքով սահմանված կարգով անունս ու բարի համբավս վերականգնելու համար: Չուզենալով որպես Եկեղեցու սպասավոր մտնել այդ գործընթացների մեջ, նպատակահարմար եմ համարել դիմել Վեհափառ Հայրապետին առժամապես եկեղեցական իմ գործունեությունը կասեցնելու համար, մինչև հարցի մեջ հստակություն կմտցվի:

Միաժամանակ տեղեկացնում եմ որ արդեն իսկ նախնական խորհրդակցություն եմ ունեցել փաստաբանի հետ և առաջիկա օրերին դիմելու եմ դատարան իմ անձի արժանապատվության ու բարի համբավի նկատմամբ ոտնձգություն կատարած անձնավորությանը օրենքի սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար»:

Լուսանկարը՝ henaran.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս