«Շանթն ինձ էլ ասաց, որ Վովա Գասպարյանը իրեն մի քանի անգամ խփել է»
«Շանթ Հարությունյանն ինձ էլ ասաց, որ Վովա Գասպարյանը իր հանդեպ բռնություն է կիրառել, մի քանի անգամ խփել է»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով նախօրեին, որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի փորձագետ, մի խումբ իրավապաշտպանների եւ փորձագետների հետ այցելել է «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ԱԱԾ մեկուսարան) պահվող Շանթ Հարությունյանին։
ՀՀ ոստիկանապետի կողմից Շանթ Հարությունյանին ծեծի ենթարկելու մասին առաջինը բարձրաձայնեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որից հետո ՀՀ ոստիկանությունը հերքող տեղեկություն տարածեց, իսկ ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը ասաց, որ եթե ինքը ծեծեր Շանթին, ապա նրանից բան չէր մնա:
Հիմա երկրորդ անձը, ով բարձրաձայնում է այդ մասին, իրավապաշտպան Ա. Սաքունցն է:
«Շանթն ասում է միայն նրան, ում վստահում է: Ինքը այն գործիչն է, որը խիստ վերապահումներով է մոտենում որոշակի մարդկանց եւ ինստիտուտների եւ դրանով է պայմանավորված նրա այդ վարքագիծը»,-ասել է Ա. Սաքունցը՝ դարձյալ վստահեցնելով, որ Շ. Հարությունյանը ասել է, որ իրեն ծեծել է Վ. Գասպարյանը:
«Ինքը հաստատեց, ասաց, որ Վովա Գասպարյանը բռնություն ա կիրառել, խփել ա մի քանի անգամ»:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: