Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
«Էսօր պոլիեխնիկն են վերացնում, վաղն էլ մեզ են վերացնելու….ու՞մ է պետք երկիրհն առանց ինժեների, սա ինչ խայտառակություն է»,-դժգոհել են դասախոսները, ովքեր չցանկացան ներկայանալ: Ցույցի դուրս եկածների թիվը անցնում է 150-ը:
Տվյալ խնդրի շուրջ երեկ քվեարկություն է անցկացվել ՄԱԿ ԳԱ-ում:
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քաղաքացի Հ. Ա.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
«Եթե դու պետականորեն քայլ ես կատարում, և քո երկիրը կոչվում է ժողովրդավարական, դու պիտի անպայման գոնե հենվես հասարակական կարծիքի ուսումնասիրման վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պարույր Հայրիկյանը՝ ավելացելով, որ եվրոպական կողմնորոշում ունեցող մեր իշխանությունները հանկարծակի, մի օրվա մեջ որոշեցին գնալ Մաքսային միություն:
Դոլարի մուտք գործելու արգելքը չի առնչվելու Կենտրոնական բանկին, Պաշտպանության նախարարությանն ու ԱԳՆ-ին, Արտաքին հետախուզական ծառայությանը, Անվտանգության դաշնային ծառայությանը, Դաշնային գանձապետարանին:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորները խորհրդարանում ստորագրահավաք են իրականացնում՝ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման հարցը մեկ տարով հետաձգելու մասին արտահերթ նիստ հրավիրելու նպատակով:
Վարդան Պետրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը որոշ զանգվածային լրատվամիջոցների կողմից ընկալվել և ներկայացվել է, որպես Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարական՝ կոնկրետ Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու մասին:
Գերագույն Ռադայի արտահերթ նիստում չեն դիտարկվել դատախազության ու ընտրությունների մասին «եվրաինտեգրացիոն» օրինագծերը, ինչպես նաև որոշում չի ընդունվել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի վերաբերյալ:
Ավազակային հարձակման փաստի առթիվ հարուցված քրեական գործի նկատմամբ անլուրջ, անփույթ վերաբերմունք է դրսևորվել` սկսած ոստիկանություն Վաղարշապատի բաժնից, շարունակվել 1 Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այժմ դեռևս դատաքննությունը չսկսած շարունակվում է քրեական վերաքննիչ դատարանում:
Ըստ ձկնորսների՝ նշված քաղաքացիները վաղ առավոտյան՝ ժամը 05.00-06.00-ի սահմաններում, դուրս են եկել լիճ, քանի որ լճում մոտ 2 հա տարածքի վրա ունեն ցանցեր: Ա. Վ. և Ն. Հ. չեն պատասխանում հեռախոսազանգերին:
Թերթն ընդգծում է, որ տվյալ որոշումը կոչված է պետբյուջեի համալրմանն աջակցելուն:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա գնահատում ներդրումների նվազումը և ի՞նչ ազդեցություն ունի այն Հայաստանի վրա՝ որպես կոռուպցիոն երկիր ընկալելու հարցում:
Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարարությունը:
Սևակ Հովհաննիսյանը նաև մանրամասներ է ներկայացրել Մայր Աթոռում աշխատող Հայր Հակոբ աբեղա Գրիգորյանի մասին, ով աշխարհիկ կյանքում հայտնի է Արման Գրիգորյան անունով: Սևակ Հովհաննիսյանը նշել է, որ նա համագործակցում է «Դոդ» մականունով հայտնի ոստիկանի հետ:
«Վերևն Աստված, ներքև՝ ժողովուրդ», դա է նշանակում: Տերտերները «Բենթլի» են քշում, իշխանությունն էլ վերևում փող ա դիզում, իսկ ժողովուրդը ներքևում տանջվում ա, կարևոր հարցերը թողած՝ հազիվ էդ են քննարկում…»,-ասաց Տիգրան Կարապետիչը:
Վրաստանի առափնյա պաշտպանության մոտ 40 ներկայացուցիչ և ամերիկացի ծովայինները համատեղ վարժանք են անցկացրել ամերիկյան Mount Whitney ռազմանավի վրա:
«Կարծում եմ՝ սա պաշտոնական Անկարայի հերթական բացահայտ բլեֆն է: Այնուհանդերձ եթե Թուրքիան ցանկանում է, որ անվստահության մակարդակը նվազի, ապա պետք է գիտակցի, որ գնդակն իր կիսադաշտում է»:
Մեզ ոչ ոք չի փոխհատուցի ռուսական շուկայում կրած կորուստները:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են մի շարք եկեղեցականների նոր նշանակումներ:
«Ընդդիմությունը շինծու է, բոլոր նախկին ընդդիմադիրներն այժմ կանգնած են իշխանությունների կողքին, օրինակ՝ Արշակ Սադոյանը, Վազգեն Մանուկյանն ո՞ւր են հիմա, յուրաքանչյուրը կցված է մի օլիգարխի… Մենք լավ հասկանում ենք վիճակը, ով դեմ է իշխանություններին՝ նա պատժվում է և դուրս քշվում երկրից»:
Զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունը, որ Ալեքսանդր Սարգսյանի կնոջ անձնագրում օտարեկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշումը կատարվել է կիրակի օրը` «Զվարթնոց» օդանավակայանում, անձնագրային և վիզաների վարչության աշխատակցի կողմից, իրականությանը չի համապատասխանում:
Դավութօղլուն ընդգծել է, որ անհրաժեշտ է վերացնել Թուրքիայի հանդեպ Հայաստանի ցուցաբերած անվստահությունը:
«Շանթի պոռթկումը մաքուր էր, բայց սարքեցին ու վատ ձևով սարքեցին այդ ամենը, դա անդուր ստացվեց: Մարդիկ տուժեցին հայրենասիրության համար և պատժվեցին արդարություն պահանջելու համար»,- նշեց բանախոսը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երիտասարդ պահպանողականների միությունը Հայաստանի ներկան եւ ապագան տեսնում է բացառապես որպես Ազա՛տ, Ինքնիշխա՛ն եւ Ժողովրդավարակա՛ն հանրապետություն։ Վերոնշյալի դեմ ուղղված ցանկացած ներքին ոտնձգություն որակում ենք որպես ազգային դավաճանություն, իսկ ցանկացած արտաքին ոտնձգություն ընկալում ենք որպես ագրեսիա՝ ուղղված Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ։
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով երկրում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ այցելել է Թուրքիայի օդա-տիեզերական արդյունաբերության ընկերություն (TAI/TUSAŞ):
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը հրաժարվում է իր մանդատից: Պատճառն այն, որ ՕԵԿ պատգամավորը պատաստվում է անցնել այլ աշխատանքի:
Նեթանյահուի խոսքերով՝ մրցույթի հրապարակումը «ոչ անհրաժեշտ հակամարտություն» է ստեղծում:
Նախագահը ծառայության ընթացքում առավել աչքի ընկած և բարեխիղճ սպաներին ու զինվորներին պարգևատրել է թանկարժեք նվերներով, զրուցել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների հետ: