Չորս տղամարդիկ փորձել են ապօրինի հատել սահմանը` Եվրամիության երկրներում հայտնվելու նպատակով:
«Առաջինը նվագել ենք «Rattlesnake» ակումբում, իսկ երկրորդը՝ հայտնի «Water Rats» ակումբում: Առաջինը համեմատաբար փոքր համերգ էր, որին ներկա էին ծանոթներ, ընկերներ, իսկ երկրորդն արդեն մեծ համերգն էր, որին ներկա էին բազմաթիվ հայեր, ինչպես նաև՝ ծանոթ և անծանոթ հանդիսատես»:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +18+20 աստիճան:
Ահազանգ է ստացվել, որ Ա.Հովհաննիսյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, քաղաքացին չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին:
Հիմա եթերում հիմնականում հնչում է կենցաղային, անգրագետ խոսք: Անկեղծ ասե՞մ. կասկածներ ունեմ, որ մի օր կարթնանանք ու կտեսնենք, որ Հայաստանում ռուսաց լեզվին տրված է երկրորդ պետական լեզվի կարգավիճակ: Ամեն ինչ դրան է գնում:
«Երբ ելույթ ունենալու համար հայտարարեցին չընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունը, ով պետք է ելույթ ունենար, մենք բացականչեցինք՝ քաղաքապետ չկա, ինչից հետո մեզ հեռացրեցին այդ տարածքից»:
Ֆելիքս Ցոլակյանը ասել է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելը միայն ժամանակի խնդիր է և իրատեսական ծրագիր է, և որ հիմա մարզպետարանն աշխատում է մեկ այլ ուղղությամբ, որ Գյումրի տեղափոխեն նաև ՀՀ սպորտի նախարարությունը:
Այս մեր տարածքում գտնվում են 4 պատմամշակութային շենքեր, դրանց ապագան հայտնի չէ: Նախադեպերը տխուր են. Ջանփոլադյանի թատրոնը քանդեցին` առանց կառավարության որոշման, և այն մինչև հիմա պահպանվող հուշարձանների ցուցակում է: Տեղի բնակիչները չիմանա՞ն, թե ինչ է կառուցվելու այդտեղ, իրենց ի՞նչ կհասնի:
Մինչ երթի մասնակիցները կհասնեին «Փակ շուկա», այնտեղ արդեն շուկայի «պաշտպանները», որոնք կողմ են վերջինիս վերակառուցմանը և որպես սուպերմարկետ գործելուն, հավաքվել և սպասում էին ակտիվիստներին:
Հանրահայտ «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալի աստղեր Դեյվիդ Դուխովնին եւ Ջիլիան Անդերսոնը հայտարարել են, որ պատրաստ են նկարահանվել այդ պատմության երրորդ ֆիլմում, կիրակի գրել է Washington Post-ը: Նման հայտարարություն դերասաններն արել են ֆիլմի երկրպագուների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Նյու Յորքում` հեռուստասերիալի առաջին էպիզոդի եթեր դուրս գալու 20-ամյակի կապակցությամբ: Նրանք նշել են, որ երրորդ ֆիլմի […]
Հոկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին Ալբերտ և Թովե Բոյաջյան ցուցասրահում տեղի է ունենալու լուսանկարիչ Արամ Կիրակոսյանի առաջին ցուցահանդեսը: «Խելագարանք» անվանումը կրող ցուցահանդեսում ներկայացվելու են լուսանկարչի իրական և ոչ իրական «խելագար» կերպարների լուսանկարները:
Սպանություն կատարելու կասկածանքով Վանաձորի բաժին են բերման ենթարկում նույն քաղաքի Տերյան փողոցի 2-րդ շենքի բնակիչ, քուրդ մականվամբ 22-ամյա Կարեն Կունգորցևին:
Անգործության պատճառով կարող են աճել տոկոսադրույքները, տեղի կունենա վստահության մակարդակի անկում եւ կդանդաղի տնտեսական աճը:
Ամբողջությամբ այրվել է «Վանաձորի ՀԷՑ» ՓԲԸ-ին պատկանող Ա. Ղ.-ի վարած «ՎԱԶ-2109» մակնիշի 237LU36 պետհամարանիշի ավտոմեքենան և թիվ 6ա տնակի տանիքի փայտյա կառուցատարրերը` 1 քմ մակերեսով:
Այս կտավները կարելի է անվանել ամենատարբեր տրամադրություններ պատկերելու որոշակի փորձ. դրանց մեջ սողոսկում են երանգներ, ինչպիսիք են միայնությունը, զանազան խոչընդոտների հաղթահարման ձգտումը, մեծ արագությամբ առաջ ընթանալու ցանկությունը, կամ ընդհակառակը՝ ժամանակի կանգնեցումը:
Հուսով եմ, որ դուք երբեք չեք ապրի ոչ այդպիսի երկրում, ոչ Եվրասիական միությունում և ոչ էլ հայկականացված արտաքին քաղաքականությամբ երկրում: Մենք կապրենք Եվրոպայում
Տ. Սարգսյանը ասել է, որ մտածում են ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու ծրագրի մասին:
Մասնագետների ներկայացմամբ, ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդությունների ու մահացության դեպքերն առողջապահական լուրջ խնդիրներ են առաջացնում, ուստի մեր երկրում էլ ծխելու դեմ պայքարը շարունակում է մնալ երկրի առողջապահության գերակա խնդիրներից մեկը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: ԱԻ նախարարությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 11.22-ին, մարվել՝ 11.33-ին:
Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ հայտնի երգահանի ելույթն իսկապես սպասված էր երևանցիների կողմից:
Երգիչ Նարեկ Մակարյանը վերջապես իր երկրպագուների դատին է հանձնել իր նոր` «Երազանքի գրկում» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 11.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Հալավար գյուղում ժամը 03.00-ի սահմաններում գայլերը հարձակվել և հոշոտել են Վ. Բ.-ին պատկանող 5 խոշոր եղջերավոր անասուն: Այս մասին հայտնում է ԱԻ նախարարությունը:
Հոկտեմբերի 13-ի գիշերը սրճարան են մտել մի քանի կովկասցի եւ հրազենից կրակ բացել առաստաղին: Արդյունքում գլխի շրջանում վնասվածք է ստացել սրճարանի ադմինիստրատորը, ով Ադրբեջանի քաղաքացի է:
Օսմանյան ռազմագերիների թվում եղել են նաև հունական, հայկական ու հրեական ծագում ունեցողները:
«Դուք այդ գրածները լո՞ւրջ եք ընդունում»,- այսպես արձագանքեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` լսելով մեր այն հարցը, թե արդյոք ՀՅԴ-ում խմորումներ կա՞ն, ինչպես գրվում է մամուլում:
Նա խաղացել է թատրոնում, նկարահանվել է մի շարք ֆիլմերում, ինչպիսիք են «Հայրեր եւ որդիներ», «Պատերազմ եւ խաղաղություն», «Իդեալական ամուսին», «Կարմիր վրան» եւ այլն:
Ես գրեթե քսան տարի այս գործով եմ զբաղվում, բավականաչափ ճամփորդել եմ և պատրաստ եմ ձեռքս դնել Աստվածաշնչի վրա և ասել, որ Հայաստանը տուրիզմի առումով բացառիկ հետաքրքիր երկիր է: Հայաստանը՝ Արցախի հետ միասին, հսկայական պոտենցիալ ունի: Եթե ես հայ չլինեի, մեծ հաճույքով կայցելեի այստեղ:
Անիվի պայթյունի հետեւանքով միկիրոավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց երթուղի եւ բախվել բեռնատար «Մերսեդեսի» հետ: Բախումից հետո միկրոավտոբուսը բռնկվել է:
Մեքենայի ուղղությամբ կրակի արդյունքում կրծքավանդակի ձախ կողմի հետին մասից վիրավորվել է Նավուր գյուղի բնակիչ Հայկ Ստեփանի Քոսակյանը:
Հայ մարդն այսօր նկար նայելու շատ մեծ պահանջ ունի, բայց տրամադրություն և ժամանակ չունի: Կենցաղն այսօր խեղդում է անգամ արվեստով հետաքրքրված մարդկանց, որոնց մեջ կան շատ բժիշկներ, ուսուցիչներ, գիտության ոլորտի աշխատողներ: