Բաժիններ՝

Հակառակորդը կրակ է բացել Ներքին Կարմիրաղբյուրի խաղաղ բնակիչների ուղղությամբ

Երեկ կեսօրին հակառակորդը կրակ է բացել Ներքին Կարմիրաղբյուրի խաղաղ բնակիչների ուղղությամբ, որոնք աշխատելիս են եղել հանդերում:

Մեքենայի ուղղությամբ կրակի արդյունքում կրծքավանդակի ձախ կողմի հետին մասից վիրավորվել է Նավուր գյուղի բնակիչ Հայկ Ստեփանի Քոսակյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է  ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Քոսակյանն  այժմ գտնվում է Բերդի քաղաքային հիվանդանոցում, վիճակը միջին ծանրության է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031