Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռումինիա հարաբերությունների հետևողական զարգացման հեռանկարները: Երկկողմ օրակարգային հարցերի առաջմղման առումով կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, ինչը նոր ազդակ կհաղորդի կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության խթանման շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին և խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930