Լոռու մարզի ոստիկանները բացահայտել են 15-ամյա տղայի սպանությունը
shamshyan.com –ի փոխանցմամբ` Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Տարոն Թադևոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ հոկտեմբերի 12-ին, Վանաձորի Երկաթուղայինների այգու և թիվ 3-րդ գիշերօթիկ դպրոցի հարևանությամբ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով կատարված սպանության փաստով:
Օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ մահացածը Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան 9 շենքի բնակիչ 15-ամյա Դավիթ Հովակիմյանն էր, ով սովորում էր Երևանի թիվ 97-րդ դպրոցի 10-րդ դասարանում և մինչև 17 տարեկանների ձեռքի գնդակի մրցումներին մասնակցելու համար Աջափնյակ վարչական շրջանի թիմի հետ գտնվում էր Վանաձորում:
Սպանություն կատարելու կասկածանքով Վանաձորի բաժին են բերման ենթարկում նույն քաղաքի Տերյան փողոցի 2-րդ շենքի բնակիչ, քուրդ մականվամբ 22-ամյա Կարեն Կունգորցևին:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: