«Դա ուղղակի նվեր է եղել, որը Սրբազանը ընդունել է որպես նվեր: Հանրային աղմուկը մեծ նշանակություն չի կարող ունենալ որևէ մարդու անձնական կյանքի որոշումների հետ կապված, ինչպես մեքենայի վաճառքն էր»,- նշել է նա:
Ընդհանուր առմամբ, տվյալ որոշմամբ սառեցվել են 349 մարդու և 67 ընկերության ակտիվները:
Ճանաչված լրագրող եւ հրաշալի մարդ՝ Գենոֆիա Մարտիրոսյանը (ընկերների համար՝ պարզապես Ժենյա) իր ընկերների օգնության կարիքն ունի: Հանկարծահաս ծանր հիվանդությունը խաթարել է անվանի լրագրողի առողջությունը:
«Հատուկ «168 ժամի» համար ասեմ, որ Արթուր Ավագյանն առայժմ չի նշանակվել լեզվաբանական համալսարանի պրոռեկտորի պաշտոնում»։
Մենք ձգտում ենք առաջիկա տարիներին աստիճանաբար պրոֆեսիոնալացնել Թուրքիայի զինված ուժերը:
Կամավորներից կազմված երեք խմբերը ժամը 11։00-ից լվացել են Երևանի կենտրոնական զբոսայգիներում ու փողոցներում տեղադրված արձանները՝ հրշեջների աջակցությամբ։
Ընդգծվում է, որ Հուսեին Ֆերիդունը Հասան Ռոուհանիի խորթ եղբայրն է:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 23.55-ին, 1960 թ. ծնված Աշոտ Գ.-ն ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի թիվ 10 շենքի դիմաց իր «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենային է բախվել «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա, որի պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ «Մերսեդես»-ի վարորդը` 1971 թ. ծնված Մկրտիչ Հ.-ն, «ԱԴՄԱԳԱ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից մեկ անգամ կրակել է իր դեմքին՝ ճակատի մասում պատճառելով վնասվածք:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանը, պարզվում է, մի խումբ քաղաքացիներից գումարներ է վերցրել և չարաշահելով նրանց վստահությունը՝ խաբել։
Phailin-ը կարող է դառնալ վերջին 14 տարում ամենակործանարար փոթորիկը Հնդկաստանում:
Հոկտեմբերի 11-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով՝ ժամը 13:30-ի սահմանում զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, 1993 թ. ծնված Ժակ Գևորգի Գալստյանը:
Ադրբեջանի ԿԸՀ-ն կարծում է, որ դրանով իսկ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը մեկուսացնում է իրեն:
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 25-ամյա Սերյոժա Տիգրանյանը վարելով Volkswagen մակնիշի 30 ՍՏ 712 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և կողաշրջվել:
ՆԱՏՕ-ն ու նրա դաշնակիցները 2009 թվականի օգոստոսից Աֆրիկյան եղջյուրի շրջանում իրականացնում են ծովահենների դեմ «Օվկիանոսային վահան» գործողությունը:
Օլանդն ընդգծել է, որ Ֆրանսիան ակնկալում է, որ Իրանի նոր նախագահ Հասան Ռոուհանիի վարած չափավոր քաղաքականության գիծն իր արտացոլումն ունենա նաև իրական գործողություններում:
Տնտեսական արագ զարգացումը հանդիսանում է Ռուսաստանի կողմից աճող ագրեսիայից մեր պաշտպանությունը:
Կրամերը դիմել է ԵՄ-ի ղեկավարությանը, որպեսզի նա պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի պաշտոնատար անձանց հանդեպ:
Ճապոնիայի արտգործնախարարը պլանավորել է հանդիպել Իրանի պաշտոնատար անձանց հետ և քննարկել Իրանի միջուկային ծրագրի հարցը և Սիրիական ճգնաժամը:
Ուշագրավ է, որ այդ լուսանկարն արդեն իսկ հանվել է թերթի կայքից:
Այս մասին հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության ղեկավարի տեղակալ Համիդ Ֆազելին:
Այն բանից հետո, ինչ ԵՄ-ը խստացրեց Իրանի հանդեպ պատժամիջոցները և անգամ բեռնարգելք դրեց իրանական նավթի ներկրման վրա, աշխարհի մի շարք էներգետիկ ընկերություններ փակեցին Իրանում ունեցած իրենց գրասենյակները:
Հայաստանի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի նախագծի հայկական տեքստում պարունակվում են զարմանալի մարգարիտներ:
Հայաստանի քաղաքացիների և նույնիսկ քաղաքական գործիչների մի ստվար զանգված Մաքսային միությանը միանալը դիտում է ոչ թե` Հայաստանի Հանրապետության զարգացման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծման հնարավորություն, այլ` «անկապ անկախությունից» ազատվելու բացառիկ միջոց:
Շուլցը կաթոլիկ եկեղեցու առաջնորդին հրավիրել է Ստրասբուրգ` Եվրախորհրդարանում Հովհաննես- Պողոս Պապի ելույթից ուղիղ 25 տարի անց:
Ընկերությունում տվյալների տրամադրման մերժումը հիմնավորել են Սահմանադրության` անձնական նամակարգրության իրավունքի պաշտպանության մասին հոդվածով: Նրանք պատրաստվում են դատական կարգով վիճարկել ԿԲ-ի պահանջը:
Ազատան գյուղի վարչական տարածքում բախվել են՝ 26-ամյա Ոսկան Առաքելյանի վարած «Mercedes» մակնիշի 30 ՏՏ 958 համարանիշի և 48-ամյա Վլադիկ Իկիլիկյանի վարած «ЗИЛ» մակնիշի 46ԼՏ316 համարանիշի ավտոմեքենաները:
Հուշամեդալների վրա Հիսուս Քրիստոսի անվան` «Jesus»-ի փոխարեն «Lesus» է փորագրված եղել:
Ըստ ծառայության` ամենատարօրինակ կանչերի տասնյակում առաջին տեղն է զբաղեցրել կնոջ զանգը, ով հայտնել է բարձի վրա սարդի առկայության մասին: Երկրորդ տեղում տարեց կնոջ ահազանգն է եղել, ով բաժակի ջուրը լցրել է գզվռտվող շների վրա` ջրի հետ նետելով նաեւ ծնոտի պրոթեզը:
Սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի հայտարարությունը, շատերի պնդմամբ, վերջ դրեց Եվրոպայի հետ շուրջ երեք ու կես տարի բանակցությունների արդյունքում հաջողած Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացին: