Ուկրաինացի սահմանապահները Հայաստանի չորս քաղաքացու են ձերբակալել Լեհաստանի հետ սահմանը հատելու ժամանակ
Ուկրաինայի Լվովի մարզի սահմանապահները հոկտեմբերի 11 –ին Հայաստանի չորս քաղաքացու են ձերբակալել, ովքեր փորձել են հատել Լեհաստանի հետ պետական սահմանը, հաղորդում է ukranews.com –ը:
Սահմանապահները նրանց նկատել են մոնիտորների միջոցով: Չորս տղամարդիկ փորձել են ապօրինի հատել սահմանը` Եվրամիության երկրներում հայտնվելու նպատակով:
Ձերբակալվածները տարվել են սահամանապահ ծառայության բաժին: