Նարեկ Մակարյան. «Եթե չլիներ իմ ֆան ակումբը, այս ամենն իզուր կլիներ» (տեսահոլովակ)
Երգիչ Նարեկ Մակարյանը վերջապես իր երկրպագուների դատին է հանձնել իր նոր` «Երազանքի գրկում» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
168.am-ն իր ընթերցողներին հասցրել էր պատմել երգի և տեսահոլովակի ստեղծման մանրամասների և տեսահոլովակում երգչի մարմնավորած կերպարի մասին:
Տեսահոլովակի պրեմիերայից հետո մեզ հետ զրույցում երգիչն ասաց, որ «ապշած է, թե ինչ լավ է հանդիսատեսն ընդունել երգչի նոր տեսահոլովակը»:
«Այնքան ուրախ եմ, որ խոսքեր չունեմ: Ինձ համար սա շատ կարևոր աշխատանք էր և կարծում եմ, որ մեր թիմը շատ լավ է աշխատել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սերժ Գաբյանին՝ տաղանդավոր ռեժիսորին և շատ լավ ընկերոջը, Սուրեն Թադևոսյանին, ում մասին միշտ ասում եմ՝ «մի շշմելու օպերատոր», իմ պրոդյուսերին՝ Սոֆիա Գուլյանին, ով հրաշալի է աշխատում, Դեր Հովային և Գրիգոր Կյոկչյանին՝ իմ լավ ընկերներին: Շնորհակալ եմ նաև լրատվական միջոցներին, ովքեր սիրով հետևում են իմ գործունեությանը, և, իհարկե, շնորհակալ եմ իմ ֆան ակումբին, որովհետև, եթե չլինեին նրանք, այս ամենն իզուր կլիներ»,- ասաց Նարեկ Մակարյանը: