Բաժիններ՝

Վարչապետը սուլելով կիթառ է նվագել և խոստացել բացահայտել Գյումրու համար ՀՀ կառավարության համալիր ծրագրի գաղտնիքը

Գյումրիում շարունակվում են քաղաքի օրվա տոնակատարությունները: Հիշեցնենք, որ գործադիրը այսօր Գյումրիում է, և ՀՀ կառավարության ղեկավարը խոստացավ, որ այս տարվա մեջ կան հստակ մշակված ծրագրեր ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու համար:

Պաշտոնական պատվիրակությունը շարժվել է դեպի Գյումրու մարզային գրադարան, իսկ Օղակաձև այգում քանդակագործության սիմպոզիումին ներկա գտնվելով և ծանոթանալով գյումրեցի քանդակագործների աշխատանքներին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սուլելով կիթառ է նվագել և նվիրել գյումրեցիներին: Նա նաև խոստացել է, որ ՀՀ կառավարությունը Գյումրու համար համալիր միջոցառումների ցանկ ունի, որը շուտով կներդրվի և որը միտված է Գյումրիում աղքատության կրճատմանը և արտագաղթի տեմպերը կրճատելուն:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ԳԱԼԱ-ի թղթակցին ասել է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելը միայն ժամանակի խնդիր է և իրատեսական ծրագիր է, և որ հիմա մարզպետարանն աշխատում է մեկ այլ ուղղությամբ, որ Գյումրի տեղափոխեն նաև ՀՀ սպորտի նախարարությունը:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս