
Վանաձորում ավտոմեքենա եւ տնակ է այրվել

Հոկտեմբերի 13-ին, ժամը 12.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոսի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավրոսի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 6ա տնակի մոտակայքում:Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.07-ին, մարվել՝ 13.12-ին:
Ամբողջությամբ այրվել է «Վանաձորի ՀԷՑ» ՓԲԸ-ին պատկանող Ա. Ղ.-ի վարած «ՎԱԶ-2109» մակնիշի 237LU36 պետհամարանիշի ավտոմեքենան և թիվ 6ա տնակի տանիքի փայտյա կառուցատարրերը` 1 քմ մակերեսով: