Սամարայի մոտ խոշոր վթարի արդյունքում 13 մարդ է զոհվել

Սամարայի մոտ խոշոր վթարի պատճառը մեքենայի անիվի պայթյունն է եղել, «Ինտերֆաքսին» հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից:

«Տոյոտա» մակնիշի միկրոավտոբուսը տեղափոխել է 14 ուղեւորի` Ուզբեկստանի 11, Տաջիկստանի` երկու եւ Ադրբեջանի մեկ քաղաքացիների: Անիվի պայթյունի հետեւանքով միկիրոավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց երթուղի եւ բախվել բեռնատար «Մերսեդեսի» հետ: Բախումից հետո միկրոավտոբուսը բռնկվել է: Ուղեւորներից 13-ը զոհվել են, վարորդն ու եւս մեկ ուղեւոր ծանր վիճակում հոսպիտալացվել են:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031