Բաժիններ՝

Համաշխարհային բանկն ԱՄՆ-ին զգուշացնում է վերահաս տնտեսական աղետի մասին

BBC-ի հաղորդմամբ` Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Քիմն ամերիկացի օրենսդիրներին կոչ է արել առաջիկա օրերին պայմանավորվածություն ձեռք բերել պետական պարտքի «շեմի» բարձրացման մասին` գլոբալ տնտեսական աղետի սպառնալիքը կանխելու համար:

Որոշման կայացման վերջնաժամկետը լրանում է հինգշաբթի, սակայն Վաշինգտոնին դեռեւս չի հաջողվել պարտքային ճգնաժամից դուրս գալու միջոցառումները համաձայնեցնել:

«Որքան մոտենանք վերջնաժամկետին, այնքան ավելի վատ կլինեն հետեւանքները զարգացող աշխարհի համար: Անգործության պատճառով կարող են աճել տոկոսադրույքները, տեղի կունենա վստահության մակարդակի անկում եւ կդանդաղի տնտեսական աճը: Եթե վերջնաժամկետն անցնի, դա կարող է աղետալի իրավիճակ լինել զարգացող երկրների համար, ինչն իր հերթին հսկայական վնաս կհասցնի նաեւ զարգացած տնտեսություններին»,-հայտարարել է ՀԲ նախագահը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031