
Գյումրին նշում է իր օրը. Վարչապետը խոստացել է մշակույթի նախարարությունը տեղափոխել Գյումրի

Այսօր եւ արդեն տասնմեկ տարի անընդմեջ նշվում է իրԳյումրի քաղաքի օրը: Տոնը շարժական է, եւ սովորաբար այն Գյումրիում նշում են հոկտեմբեր ամսվա երկրորդ կամ երրորդ շաբաթվա որեւէ օր: Սովորաբար այս օրը քաղաքն ունենում է բարձրաստիճան հյուրեր, մեծարվում ու «Գյումրու մարդ» տիտղոսով պարգեւատրվում են մարդիկ, ովքեր մեծ ներդրում են ունեցել քաղաքի համար:
Քաղաքի օրվա միջոցառումների շարքը սկսվել է այսօր ժամը 12-ից եւ շարունակվելու է մինչեւ ուշ գիշեր: Գյումրեցիների հետ քաղաքի օրը նշելու համար Գյումրի է այցելել կառավարության ղեկավարը՝ Տիգրան Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, արվեստի գործիչներ, քանդակագործներ ու երաժիշտներ:
Քաղաքի օրը գյումրեցիները սկսել են նշել Գյումրու Վարդանանց հրապարակից, այնուհետեւ պաշտոնական պատվիրակությունը ոտքով ուղեւորվել է դեպի Գյումրու ժողովրդական կենցաղի տուն-թանգարան, որտեղ այսօր նախատեսվում է անցկացնել «հացի փառատոն»: Այստեղից էլ միջոցառումը կտեղափոխվի Գյումրու «օղակաձեւ այգի»՝ քանդակագործների սիմպոզիում:
Գյումրեցի լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է քաղաքի լրագրողներին եւ բոլոր բնակիչներին քաղաքի օրվա առթիվ ու խոստացել, որ նոր ծրագրեր է կառավարությունը նախատեսում Գյումրու համար: ԳԱԼԱ–ի թղթակցի այն հարցին, թե ինչ ի նկատի ունի վարչապետը, Տ. Սարգսյանը ասել է, որ մտածում են ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու ծրագրի մասին:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: