
Տեղի է ունցել ընդդեմ Երևանի «Փակ շուկայի» վերակառուցման բողոքի հերթական երթը

Ընդդեմ Երևանի «Փակ շուկայի» («Ծածկած շուկա») վերակառուցման հերթական բողոքի երթն այսօր նույնպես մեկնարկել է Երևանի մաշտոցի պուրակից, տեղեկացնում է tert.am-ը:
Կոչ անելով բոյկոտել «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը, որպեսզի այդ գումարներով օլիգարխը չոչնչացնի երկրի պատմամշակութային հուշարձանը՝ երթի մասնակիցները շարժվել են դեպի «Փակ շուկա»:
Մինչ երթի մասնակիցները կհասնեին «Փակ շուկա», այնտեղ արդեն շուկայի «պաշտպանները», որոնք կողմ են վերջինիս վերակառուցմանը և որպես սուպերմարկետ գործելուն, հավաքվել և սպասում էին ակտիվիստներին: Սակայն ակտիվիստները փոխել են ճանապարհը՝ շարժվելով դեպի Զաքյան փողոց:
Տեսանյութը` սկզբնաղբյուր կայքում: