10-ամյա տղան այսօր առավոտյան մահացել է հիվանդանոցում
Երեկ տանիքից ցած ընկած 10-ամյա Նորայր Ջուլհակյանն այսօր առավոտյան մահացել է։ Այս մասին Լուրեր.com-ին տեղեկացրել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։
Հիշեցնենք, որ երեկ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը 168.am-ին ասել էր. «Երեխան եղել է կլինիկական մահվան վիճակում: Այդպես է իսկապես եղել՝ շնչառության և սրտի կանգով: 20 րոպեի ռեանիմացիայի ընթացքում սրտի աշխատանքը վերականգնվել է: Գիտակցությունը և իր սեփական շնչառությունը բացակայում են, ինքը շնչում է արհեստական շնչառության ապարատով: Միայն սիրտն է վերականգնվել առայժմ»: