
Ադրբեջանում արգելվել է «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի ցուցադրությունը. Haqqin.az

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ադրբեջանական հեռուստաալիքներին արգելել են ցուցադրել կինոռեժիսոր ու սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովի ֆիլմերը, ով դարձել է ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի նախագահի միասնական թեկնածուն:
Այս մասին պորտալին հայտնել են սեփական աղբյուրները: Վերջիններիս հարղորդմամբ՝ արգելքի տակ են հայտնվել «Ծննդյան օր», «Անապատի սպիտակ արևը», «Հարավային մի քաղաքում», «Հարցաքննություն», «Զբոսայգի»: Ռուստամ Իբրահիբեկովը հանդիսանում է այս ֆիլմերի սցենարիստ:
Դեռ հայտնի չէ, թե երբ կվերացվի այս ֆիլմերի վրա դրված արգելքը: Աղբյուրները չեն բացառել, որ տվյալ միջոցը կապված է 74-ամյա Իբրահիմբեկովի ընդդիմադիր գործունեության հետ: