Թբիլիսիի ոստիկանատներից մեկում նռնակ է պայթել
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երիտասարդ տղամարդն այսօր վաղ առավոտյան ձեռքի նռնակ է թողել Գլդանիի ոստիկանական առաջին բաժանմունքի շենքում, ինչը նրա հեռանալուց հետո պայթել է:
Այս մասին հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, որի հաղորդմամբ՝ ոստիկաններից մեկը ստացել է աննշան վնասվածքներ: Նրան արդեն իսկ ցուցաբերել են բուժօգնություն և դուրս են գրել հիվանդանոցից: Պայթյունի հետևանքով տուժել է նաև շենքը:
Վրաստանի ՆԳՆ-ն արդեն իսկ ձերբակալել է 1993 թվականին ծնված Ուշանգի Տ.-ին, ով նախկինում դատապարտվել է գողության համար: Վրաստանի ՆԳՆ-ի մամլո ծառայությունը հայտնել է, որ երիտասարդը ոստիկանության շենք է մուտք գործել գիշերը: Նախնական տվյալներով՝ նա գտնվել է ալկոհոլի ազդեցության ներքո: