Բաժիններ՝

«Վիքի կոնֆերանս Երևան 2013-ը» կանցկացվի հոկտեմբերին

Հոկտեմբերի 5-6-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կանցկացվի «Վիքի կոնֆերանս Երևան 2013-ը»: Նշենք, որ միջոցառումը առաջին անգամ կազմակերպվել էր նախորդ տարի: Սա Վիքիպեդիայի մասնակիցների և Վիքիմեդիա նախագծերով հետաքրքրվողների արդեն երկրորդ միջազգային վիքիհավաքն է Հայաստանում:
Վիքիմեդիա Հայաստան ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը այսօր` օգոստոսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք մտադիր են ամեն տարի անցկացնել «Վիքի» կոնֆերանս:

«Այս անգամ կոնֆերանսն ավելի խորն է լինելու: Մենք առաջին անգամ նույնիսկ միմյանց չէինք ճանաչում, բացի դրանից՝ զուտ ծանոթության համար էր այն  և նորեկներին քաջալերելուն էր ուղղված, իսկ այժմ արդեն խմբագիրները ավելի խորը՝  դրսի փորձի հետ ծանոթանալու և միմյանց հետ հարցերը քննարկելու ինչ-որ առաջարկներ ունեն: Կան նաև նոր նախագծեր, որոնց շուրջ քննարկումներ կծավալենք և կսկսենք համագործակցել»,- ասաց Ս. Մկրտչյանը:

168.am-ի հարցին, թե ո՞րն է նախորդ տարվա «Վիքի» կոնֆերանսի ձեռքբերումը, բանախոսը նշեց այն, որ նախորդ տարվա միջոցառումից հետո արդեն մի քանի նոր խմբագիրներ են հայտնվել, ովքեր ամեն օր ակտիվ ձևով խմբագրում են Վիքիպեդիան:

«Ամենամեծ ձեռքբերումը անցյալ տարվա կոնֆերանսից հետո խմբագիրներն են, բացի դրանից՝ պետք է նշել, որ նոր ակտիվ մասնակիցները նոր շունչ են հաղորդել մեր համայնքին»,- ասաց Ս. Մկրտչյանը` նշելով, որ իրենք մտադիր են ողջ հանրապետությունով մեկ սեմինարներ անցկացնել, ինչը կօգնի գիտելիքի տարածմանը և Վիքի համայնքի առավել ակտիվացմանը, ինչն էլ կարևոր է գիտելիքահեն հասարակություն ունենալու համար:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս