Հասան Ռոուհանին Իսրայելը որակել է որպես «իսլամական աշխարհի մարմնի թարախային ուռուցք»

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին այսօր կոչ է արել ոչնչացնել Իսրայել պետությունը:

Ելույթ ունենալով Թեհրանում կազմակերպված զանգվածային հանրահավաքում, որը նվիրված է եղել մուսուլմանական մի շարք երկրներում նշվող Պաղեստինի օրվան, Ռոուհանին հրեական պետությունը որակել է որպես «իսլամական աշխարհի մարմնի թարախային ուռուցք, ինչն անհրաժեշտ է հեռացնել»:

Ռոուհանին իր նախագահական պարտականությունների կատարմանը պաշտոնապես  ձեռնամուխ է լինելու օգոստոսի 3-ին, այն բանից հետո, ինչ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին կհաստատի հունիսի 14-ի ընտրությունների արդյունքները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031