Բաժիններ՝

Ռուսաց լեզվի դասընթացներ` ՌԴ զինվորական ուսումնական հաստատություններն ընդունված կուրսանտների համար

Օգոստոսի 5-ին Հայաստանի Պաշտպանության նախարարությունում կսկսեն գործել Ռուսաստանի Դաշնության զինվորական ուսումնական հաստատություններն ընդունված կուրսանտների համար ռուսաց լեզվի դասընթացները:

Դասնթացները կնպաստեն ունկնդիրների ռուսաց լեզվի իրենց գիտելիքների խորացմանը, ինչը կօգնի նրանց Ռուսաստանում ուսուցման ընթացքում:

Պարապմունքները կտևեն 18 աշխատանքային օր` մինչև օգոստոսի 24-ը: Ուսուցման ամենօրյա դասընթացը կազմում է 4 ժամ: Կուրսանտները կպարապեն 10 հոգանոց 5 խմբերում:

Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության Ռուսաց լեզվի ուսումնա-մեթոդական ռուսաստանյան կենտրոնի կողմից կազմակերպված դասընթացները Ռուսաստանի Դաշնության զինվորական ուսումնական հաստատություններն ընդունված կուրսանտների համար անցկացվում են 2010 թվականից:

Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս