Բաժիններ՝

Ջոն Քերին Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկ արվելը որակել է որպես «ժողովրդավարության վերականգնում»

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսիի գահընկեցությունը որակել է որպես «ժողովրդավարության վերականգնում»: Նշվում է, որ Քերին իր այս հայտարարությունն արել է Պակիստանում:

Քերին զինվորականների կողմից իրականացված իշխանափոխությունը պայմանավորել է Եգիպտոսի միլիոնավոր քաղաքացիների համապատասխան խնդրանքով, որոնք զինվորականներին կոչ են արել միջամտել իրավիճակին և երկիրը փրկել քաոսից: Դրանով իսկ պաշտոնական Վաշինգտոնը հրաժարվել է Մուրսիի հեռանալը ճանաչել որպես ռազմական հեղաշրջում:

Հակառակ դեպքում ԱՄՆ-ը հարկադրված կլիներ հրաժարվել Եգիպտոսի հետ ռազմական համագործակցությունից և այլևս Կահիրեին տարեկան չփոխանցել 1.5 միլիարդ դոլար՝ որպես օգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031