Ադրբեջանի ԿԸՀ-ը հայտնել է նախագահական ընտրությունների անցկացման նոր ժամկետը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել ԿԸՀ-ի հերթական նիստը: Դրանում քննարկվել է առաջիկա նախագահական ընտրություններն անցկացնելու ժամկետի հարցում հստակություն մտցնելը:
Ընտրական օրենսգրքի 178.1 հոդվածով նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան հոկտեմբերի երրորդ շաբաթվա չորեքշաբթի՝ հոկտեմբերի 16-ին: Բայց քանի որ, դա համընկել է Ղուրբան բայրամի (Զոհաբերության տոն) հետ, ուստիև առաջացել էր ընտրությունների օրը փոխելու անհրաժեշտություն:
Դրա հետ կապված՝ ԿԸՀ-ի նախագահն առաջարկել է նախագահական ընտրություններն անցկացնել հոկտեմբերին 9-ին, ինչն էլ քննարկումներից հետո ընդունվել է: Ադրբեջանում նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: