Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Մուրադյանի դեմ գործով այսօրվա նիստը հետաձգվեց՝ մեղադրող դատախազի բացակայության պատճառով:
Գեղարքունիքի մարզի երկու գյուղական համայնքներում` Վարդաձորում և Լիճքում այսօր տեղի ունեցավ նորակառույց բուժամբուլատորիաների բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, այլ պատասխանատուներ:
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրված Կապանի բնակիչ, անկուսակցական 1972թ. ծնված Տիգրան Սարգսյանը ինքնաբացարկ է հայտնել: Վերջինս, ի դեպ, ՀՀԿ-ական թեկնածու, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանի մտերիմն է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Արտակ Դավթյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքն արդեն պատասխանել է իրեն հասցեագրված նամակին. «Հանձնաժողովն է որոշում` խորհրդարանական լսումներ անցկացնե՞լ, թե՞ ոչ»:
Այսօր՝ օգոստոսի 20-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.36 դրամ։ Ուրբաթ օրվա համեմատ դոլարն էժանացել է 0.07%-ով կամ 0.31 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 4 միլիոն 410 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 405 դրամ, վաճառքինը՝ 408 դրամ:
«Նման պայքարի սկզբունքով առաջնորդվող երիտասարդության պայքարն ինչ-որ մեկի կողմից նախապլանավորած, թատրոնացված գործընթաց է»,- նշեց նա՝ ավելացնելով, որ այսօր երիտասարդությունը մասնատվել է և անցել է տարբեր արիստոկրատական խավերի ներքո և թելադրվում է նրանց կողմից:
Կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 20-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման» կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները:
«Դանդի փրեշս մեթլս Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնչեցրել էր անհիմն և ոչ կոռեկտ դատողություններ ՀՀ բնապահպանության նախարարության հասցեին:
Այսօր Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի և հարակից երեք գյուղերի բնակիչները որոշ ժամանակով փակել էին Արարատի մարզի մայրուղին: Պատճառն այն է, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման պատճառով այս գյուղերի բնակիչները զրկվելու են ուղիղ ճանապարհով Մասիսի քաղաք մտնելուց:
Այս մասին հայտարարել է պաղեստինյան իշխանությունների ներկայացուցիչը:
«Բնական է, որ ուղեվարձի բարձրացումը նախևառաջ կազդեր սոցիալապես ամենաանպաշտպան խավերի վրա, որի մեջ մտնում է նաև երիտասարդության զգալի մասը, այսինքն՝ օգտագործելով շատ բնական դժգոհությունը, սկսեց զարգանալ նաև ներքևից սկսված այս շարժումը»:
Ադրբեջանի Կարմիր Խաչի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի սահմանը պատահմամբ հատած հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հետ:
Սաակաշվիլիի խոսքերով՝ 2012 թվականի հոկտեմբերին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների շեմին հրապարակված սկանդալային այդ տեսանյութերը «9-րդ ալիքի» սեփականատիրոջ ձեռքում են հայտնվել առնվազն 2011 թվականի ամռանը:
ԶԼՄ ներկայացուցիչների այն հարցին` արդյոք հայաստանյան իշխանությունները սպասում են վերջերս Ադրբեջանի տարածքում գերեվարված ՀՀ քաղաքացու վերաբերյալ Ադրբեջանի որոշմանը` ադրբեջանցի ռազմագերու հարցում համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է…
Երեք տարի առաջ, երբ այս երիտասարդ, ճարպիկ տնօրենը աշխատանքի անցավ ընկերությունում, այնտեղ աշխատում էին 1200 աշխատող, այսօր՝ իր 3 տարիների դե ֆակտո ղեկավարման ժամանակ, ընկերությունը կրկին ունի 1200 աշխատակից: Որտե՞ղ է այս տվյալներում երևում արտագաղթի խթանումը, եթե աշխատատեղերի ավելացում չի եղել: Ապատեղեկատվություն տարածելը շատ հեշտ է, բայց փաստերը թաքցնել հնարավոր չէ:
Այս մասին հայտնում են եգիպտական ԶԼՄ-ները:
Շինարարարական աշխատանքներ իրականացնելիս շենքի 11-րդ հարկից վայր է ընկել և մահացել երեսպատման աշխատանքներ կատարող, 1981 թվին ծնված Բենիամին Փանոսյանը:
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է «Ներազգային ազատագրական շարժում» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչների հետ, ովքեր բողոքի ակցիաներ են կազմակերպում բուհերի վարձավճարների բարձրացման դեմ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը:
Այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Միանգամից աչք է զարնում, որ թուրքական կողմի հայտնած «Կարս-Գյումրի» երկաթուղու վերանորոգման ավարտի ժամկետը գրեթե համընկնում է Վիլնյուսում ԵՄ-ի գագաթաժողովի հետ:
2013թ. օգոստոսի 13-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի, «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի և «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանի:
2013թ. հուլիսի 2-ին ՀՀ զինվորական դատախազությունը հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ, իրականացված քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնության մասին:
Այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին: Ժամը 07:40-ի սահմաններում նշված ճանապարահահատվածի «Կարիտաս» ընկերության դիմաց բախվել են Օշական գյուղի բնակիչ, 31-ամյա Հայկազ Առաքելյանի վարած ВАЗ-2121 մակնիշի 21 VV 100 և 38-ամյա Մանուկ Տերտերյանի վարած КамАЗ 53 212 մակնիշի ՊՆ 2005 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Սրանից առաջ իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների պատասխանատվությունը հանվում է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի վրայից և տրվում է արտգործնախարարին:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ԲՊԱ) էթիկայի հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել ՀՀ Երևանի քաղաապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների աղբյուրների, շահերի բախման ռիսկերի, ներդրումները կառավարելիս պաշտոնական դիրքը և լիազորություններըի օգտագործման հնարավոր դեպքերի մասին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը:
«Զարգացած, կրթված տղա էր` մի քանի լեզու գիտեր: Իր աշխատանքը շատ լավ էր կատարում` պարտաճանաչ: Աշխատանքն էլ ծանրաբեռնված չի եղել` թեթև գործ էր անում: Աշխատավայրում, համենայնդեպս, խնդիրներ չի ունեցել` մարդամոտ, շփվող երիտասարդ էր: Մենք էլ մինչև հիմա ուշքի չենք գալիս, չենք հասկանում՝ ինչի՞…»:
Օգոստոսի 18-ին, ժամը 15.50, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Էջմիածին-Աշտարակ ճանապարհին, ՀՀ ԳԱԱ Աշտարակի Ֆիզիկական հետազոտությունների գիտակրթական համալիրի մոտ, տնակում դանակահարել են 1964 թ. ծնված Ալվարդ Մ.-ին:
Այս մասին նշված է հարավաֆրիկյան Զենքի տարածման վերահսկման ազգային կոմիտեի հաշվետվությունում: