Եթե ՌԴ-ն որոշի գազը թանկացնել, այն երկակի վատ էֆեկտ կունենա տնտեսության վրա. ԿԲ նախագահ

Եթե Ռուսաստանը որոշի Հայաստանի համար գազի գինը թանկացնել, ապա այն երկակի էֆեկտ կարող է ունենալ մեր տնտեսության համար։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` անդրադառնալով հարցին` արդյոք քննարկվում է գնաճային այս պրոցեսների ենթատեքստում այն, որ դիմացը ձմեռ է և բացի առևտրային սահմանափակումներից, ՌԴ–ից նաև զգուշացումներ են գալիս գազի գնի հնարավոր թանկացման մասին։

«Դրա մասին խոսվել է, ու դա երկակի էֆեկտ կարող է ունենալ, օրինակ` կարող է ունենալ առաջնային էֆեկտ, որը կարող է վերաբերել ընդհանուր գնաճի մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև այն կարող է բերել ռիսկ տնտեսության անկման հետ կապված»,– հայտարարեց Գալստյանը։

Նա նշեց, որ գազի գնի թանկացման այդ սցենարը մտքում ունեցել են, սակայն այն ավելի շատ ոչ թե Ա կամ Բ տիպի սցենար է, այլ ավելի շատ X տիպի է` ապոկալիպտիկ մի բան է ենթադրում, որին ԿԲ արձագանքը պետք է լինի ավելի ուժգին ու ոչ բնականոն։

Ինչ վերաբերում է այս ընթացքում ՀՀ դրամի արժևորմանը, ապա Գալստյանի խոսքով` մեզ մոտ փոխարժեքն արժևորվել է, սակայն շատ չափավոր, և թեև կա կապիտալի հսկայական ներհոսք, այն հիմնականում արտացոլվում է մեր ռեզերվներում ու շուկայի վրա դրանք շատ մեծ ազդեցություն չեն ունենում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930