
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալի գործով նիստը հետաձգվեց

Դատախազի հետ հեռախոսազանգի միջոցով դատարանը պարզել է, որ մեղադրող դատախազը մեկ այլ քրեական գործով մասնակցում է նիստի և չի կարող ներկա գտնվել սույն գործով նիստին՝ խնդրելով հետաձգել նիստը:
Նշենք, որ նախորդ նիստը ևս հետաձգվել էր՝ ամբաստանյալ Դավիթ Մուրադյանը հրաժարվել էր նախաքննության ընթացքում իր շահերը պաշտպանած փաստաբանի ծառայություններից և դատարանից ժամանակ էր խնդրել գործում նոր պաշտպան ներգրավելու համար:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Դ. Մուրադյանը, 2011թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2013թ. փետրվարի 6-ը՝ աշխատելով որպես ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ, օժտված լինելով քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և բժշկական սպասարկման բաժինները համակարգելու լիազորությամբ, 2012թ. օգոստոսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում առանձնապես խոշոր չափերի կաշառք է պահանջել և ստացել նույն քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Ա. Հակոբյանից:
Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 21-ին: